17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

«Զինված խմբի» ղեկավարը երկու միլիոնի զինվորական պարագաներ է գնել.ասել է՝ ֆիլմի համար է

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը։ Իր ցուցմունքում վկա «Զինվոր» խանութի տնօրեն Արմեն Մովսիսյանը նշեց , որ Արթուր Վարդանյանը եղել է իր խանութի հաճախորդը: «Արթուր Վարդանյանը պարբերաբար գնումներ է արել մեր խանութից: Գնել է տարբեր զինվորական աքսեսուարներ: Նրա հետ հաճախ […]

«Արթուրը տունը վարձեց երեք աղջկա հետ». «Զինված խմբի» գործ

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 30 րոպե ուշացումով   շարունակվում է 2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված  զինված խմբի գործով դատական նիստը։ Դատավարանում այսօր ցուցմունք տվեց վկա  Շողիկ Համասի Հախվերդյանը, ում պատկանում է այն տունը, որտեղ վնասազերծվել է զինված խմբավորումը: «Հոկտեբերի 25-ին վարձով եմ տվել տունս` բրոկերների միջոց: Տունը վարձակալել […]

Երեւանի կենտրոնում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է

Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.30-ին, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած միջադեպի բացահայտման ուղղությամբ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, ԿՀԴՊ ԳՎ, Երևան քաղաքի և Լոռու մարզային վարչությունների ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը՝ 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյան, 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյան և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդով: […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Սեպտեմբերի 15-19-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 15-ին, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-ին կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի […]

«Հանրապետականը» դեմ է «Ելքի» նախաձեռնությանը (տեսանյութ)

ՀՀԿ-ը դեմ է Ելք-ի առաջարկին՝ ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի ԵԱՏՄ_ի՝ Հայաստանին տված օգուտներն ու վնասները. այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ ասել է, որ իրենց օրակարգում ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր չկա, և որ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում […]

Առուշ Առուշանյանը նշանակվել է Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Առուշ Առուշանյանը նշանակվել է Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար: ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Առուշ Գագիկի Առուշանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատար», – նշվում է վարչապետի որոշման մեջ: Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետը հրաժարական է ներկայացրել: Ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին:

«Սասնա ծռեր»-ի նիստը կկայանա երկու շաբաթից

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով դատավարությունը հետաձգվեց : Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ նիստը հետաձգվում է, քանի որ բացակա պաշտպանները ևս պետք է օգտվեն  միջնորդություններ ներկայացնելու կարգից: Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 28-ին, քանի որ հաջորդ հինգշաբթի ոչ աշխատանքային օր է` սեպտեմբերի 21-ը: Հիշեցնենք, […]

Ի՞նչ վիճակում է քրեական հեղինակություն` Ալավերդու Վահագնը

Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 14-ի կեսօրին հնչած կրակոցներից վիրավորված 39-ամյա Վահագն Աբգարյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ այս պահին նրան դեռ վիրահատում են: Henaran.am-ի թղթակիցը հիվանդանոցից տեղեկացավ, որ վիրավորը ստացել է վնասվածք կրծքավանդադակի աջ կողմում, նաեւ աջ նախաբազկային հատվածում՝ ոսկրի վնասումով: Մեր զրուցակիցը հայտնեց, որ Վահագն Աբգարյանի կյանքին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ այսօր Երեւանի […]

«Գողական ռազբորկա» և վենդետա. նոր մանրամասներ կենտրոնի կրակոցներից

Henaran.am-ի տեղեկություններով, Երեւան քաղաքի Թուֆենկյան հյուրանոցի մոտ կրակոցներից վիրավորվածն Ալավերդիում քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանն է, ով 39 տարեկան է: «Ալավերդիում վենդետաները ավարտ չունեն: Վահագնը միշտ էլ նշանառության տակ էր ու դրա համար էլ բրոնապատված համերով էր շրջում, բայց արի ու տես որ հնարավոր է խոցել»,-Henaran.am-ի թղթակցին հայտնեց Ալավերդու բնակիչներից Ա.Վ-ն, ով հասկանալի պատճառներով չուզեց ներկայանալ […]

Ինչ է կատարվել Վերնիսաժում. տեղում են Հունան Պողոսյանն ու Վալերի Օսիպյանը (ֆոտո)

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Վերնիսաժի տարածքում կրակոցներ են հնչել: Այս պահին ոստիկանությունը շղթա է կազմել։ Դեպքի վայրում են Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն իրականացնում են համապատասխան միջոցառումներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ ատրճանակ և մեկ ինքնաձիգ։  Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներն այս պահին դեպքի վայրում են, կատարվում են համապատասխան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի