Ի՞նչ վիճակում է քրեական հեղինակություն` Ալավերդու Վահագնը
Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 14-ի կեսօրին հնչած կրակոցներից վիրավորված 39-ամյա Վահագն Աբգարյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ այս պահին նրան դեռ վիրահատում են:
Henaran.am-ի թղթակիցը հիվանդանոցից տեղեկացավ, որ վիրավորը ստացել է վնասվածք կրծքավանդադակի աջ կողմում, նաեւ աջ նախաբազկային հատվածում՝ ոսկրի վնասումով: Մեր զրուցակիցը հայտնեց, որ Վահագն Աբգարյանի կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի կենտրոնում Վերնիսաժի հարեւանությամբ, Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ ժամը 13.25-ի սահմաններում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով կան վիրավոր եւ մեկ սպանված:
Սպանվածը 43-ամյա Գարիկ Մոսինյանն է, իսկ վիրավորը՝ 39-ամյա Վահագն Աբգարյանը: Նրանք Ալավերդի քաղաքից են, քրեական աշխարհի ներկայացուցիչներ: Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ դեպքի վայրում հայտնաբերվել է AK-74 տեսակի ինքնաձիգ, ինչպես նաև ինքնաձիգի և ատրճանակի պարկուճներ: