29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ի դատավորը նորից սանկցիա կկիրառի

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով դատավարությունը:

Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստը դեռ չսկսած  հայտարարեց, որ այն հետաձգվում է 20  րոպեյով, քանի որ փաստաբանները ժամանակին չեն ներկայացել:

Ընդմիջումից հետո դատավորը նկատեց, որ մի քանի պաշտպաններ չեն ներկայացել: Դատավորը ընթերցեց կարգադրիչների պատրաստած արձանագրությունը, որտեղ նշվում էր, որ պաշտպան Մուշեղ Շուշանյանը հրաժարվել է զննության ենթարկվելուց:

 Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ սանկցիա կիրառելու համար:

Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ