16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

«Սասնա ծռեր»-ի անդամներին հատուկ «խեղդում են» /տեսանյութ/

«Տղերքին բերում են մի գազելով, որտեղ օդ չկա: Վիրավոր տղերքը շարժվելու տարածություն չունենալուց բացի օդափոխություն չեն ունենում` խեղդվում են: Իմ պաշտպանյալները հրաժարվում են հաջորդիվ ներկայանալ դատարան, եթե նման փոխադրամիջոց տրամադրվի: Սա մարդու իրավունքների ոտնահարում է և նսեմացնում է մարդու արժանապատվությունը»,-այսօր նոյեմբերի 23-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` միջնորդություն ներկայացրեց «Սասնա ծռեր»-ի […]

«Սասնա ծռեր»-ը պատանդներ են. պաշտպանը` դատարանին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» խմբի գործով նիստին դատարանը մերժեց ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանին ազատ արձակելու մասին պաշտպանի միջնորդությունը:  Պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդությունը ներկայացնելիս նշեց. «Գառնիկ Հովակիմյանն ապստամբություն է բարձրացրել իշխանությունը զավթած համակարգի դեմ: Վերահաս մահացու սպառնալիքի վերածված իշխանությունից ազատվելու համար նրանք զինված ապստամբության են գնացել եւ ապստամբության իրավունքը իրացնելու համար մեր […]

ՀՀ մարտական դիրքի դիմաց ադրբեջանցի զինծառայողի դիակ է հայտնաբերվել․ ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է […]

«Չեմ գտնվել ՊՊԾ գնդում և անգամ տեղն էլ չգիտեմ». «Սասնա ծռեր» -ի գործ

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող   «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի ժամանակ այսօր գործով ամբաստանյալ Մանվել Աթոյանը գործի իրեն վերաբերվող մասը անջատելու մասին միջնորդություն ներկայացրեց: «Ես  «Սասնա ծռեր» -ի անդամ չեմ ու չեմ գտնվել ՊՊԾ գնդում և անգամ տեղն էլ չգիտեմ: Արդեն երևում է, որ ես անմեղ եմ ու հիմա […]

Մենք ապստամբ ենք և ռազմագերի. «Սասնա ծռեր»-ը չեն լռում/տեսանյութ/

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ  շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Այսօրվա նիստում գործով ամբաստանյալ Վարդգես Գևորգյանի շահերի պաշտպան Կարեն Մեջլումյանը իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն ներկայացրեց: Նա նշեց, որ Գևորգյանը «Սասնա ծռեր»- ի անդամ չէ, այլ օժանդակող և ազատության մեջ գտնվելով չի […]

Կարող է էտ մարդը փոշմանում է. Եղնուկյանը նորից վատացավ

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ  շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Դատական նիստը սկսեց 40 րոպե  ուշացումով: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վատացել է գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը և նրա համար «Շտապ օգնության» բրիգադ է հրավիրվել: Կարո Եղնուկյանը հրաժարվել բուժօգնությունից: Նրա […]

«Անգամ կարկատան չի»/տեսանյութ/

«Բնական է, որ ցանկացած խավ և ոլորտ պաշտպանում է իր շահերը: Ուսանողները բնականաբար գյուղատնտեսության համար ցույց չէին անելու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:   Պապյանի դիտարկմամբ` տարկետման իրավունքը հանելով հարց չի լուծվում, քանի որ բանակի հզորությունը խարսխվում է տնտեսության հզորության վրա:  «Մնացածը երկրորդական են: Այն մեթոդներով ինչով, որ իշխանությունը ուզում […]

Օդերեւութաբանները տեղեկացնում են

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը  շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը  Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային՝  3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-26-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով: Երևան […]

Նախագահը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովներին: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի Թագավոր Ֆիլիպի և վարչապետ Շառլ Միշելի հետ:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի