Արտակարգ իրավիճակ Գյումրիում
Գյումրիի ավագանու հերթական նիստն անցավ ավագանու ԳԱԼԱ խմբակցության դժգոհությամբ ու բոյկոտով: Պատճառը մեկ ամիս առաջ ԳԱԼԱ-ի ներկայացրած ուղերձի նախագիծն օրակարգ չընդգրկելն էր: Նախագծով խմբակցության անդամները դիմում էին ՀՀ կառավարությանը նախակրթարանային ուսումն անվճար դարձնելու համար: ԳԱԼԱ խմբակցության ներկայացուցիչը պահանջեց որոշումը հիմնավորել օրենքով, քանի որ ՏԻՄ օրենքում և ավագանու կանոնակարգում չկա կետ, համաձայն որի հանձնաժողովներից մեկում հարցը […]





































