25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

««Բոզերի» երկիր եք սարքել…».Միայնակ Գայլին միացավ Ապարանցի Պավլիկը/տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի գործի դատաքննությունը այսօր բավականին թեժ ընթացք ունեցավ:

Արդեն հայտնել ենք, որ դատավորը սանկցիա էր կիրառել Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) վրա, վերջինիս հեռացնելով դատական նիստերի դահլիճից: Խանդոյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց իր պաշտպանյալին վերադարձնել դահլիճ, որ վերջինս հայտնի իր դիրքորոշումը ներկայացված մեղադրանքի մասով:

Խանդոյանի մուտքը դահլիճը ընդունեց ծափերով և բացականչություններով: Նա իր խոսքը սկսեց անեկդոտ պատմելով, որը համեմված էր հայհոյախառն արտահայտություններով: Ապա սկսեց մեղադրել իշխանություններին:

«Բոզերի երկիր եք սարքել…»,-հայտարարեց Խանդոյանը:

Մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը փորձեց արձագանքել: Ինչին ի պատասխան Պավլիկ Մանուկյանը ոտքի ելավ: Նա նշեց, որ Խանդոյանը բավականին գրական հայերենով է արտահայտվում:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ