14 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Ոստիկանության աշխատակցի մեքենան առևանգելուց հետո վթարի են ենթարկվել, կան վիրավորներ

Անհայտ անձը Կապան քաղաքի Չարենցի փողոցից առևանգել է Արթուր Հովհաննիսյանին պատկանող Mercedes մակնիշի 34 ТV 128 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, առևանգելուց հետո Շահումյան փողոցում նա բախվել է Կապանի բնակիչ՝ 23-ամյա Մխիթար Առաքելյանի վարած Mercedes մակնիշի 57 MZ 777 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով առևանգողը, նրա ուղևորը և մյուս Mercedes-ի վարորդ Մ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

«ՀՀ օրենքը տնաքանդության մասին». ընտանիքում բռնության կանխարգելման օրենքն ընդունվեց

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ օրենքի հետ կապված բազմաթիվ քննարկումներ են եղել խմբակցությունում: Որոշվել է, որ խմբակցության պատգամավորները քվեարկելու են ազատ: Իսկ նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ, ով բազմիցս դեմ էր արտահայտվել օրենքի նախագծին, ասաց. […]

Ընդդիմադիրները մերժեցին. բյուջեն ընդունվեց

«Քանի որ 2018 թվականի բյուջեի նախագիծը չի արտահայտում այն քաղաքական բովանդակությունը, և մեր տեսակետները տարբերվում են, լուրջ հիմքեր չեն ձևավորվում տնտեսական զարգացման ու աճի համար, մրցակցային ազատ հարաբերությունների համար պայմաններ չկան, մենք դեմ ենք քվեարկելու բյուջեի այս նախագծին»,-խորհրդարանում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Ապա բյուջեի նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 64 կողմ, 35 […]

Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը Թուրքիայի համար առ ոչինչ է. Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին հայտարարությանը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Թուրքիայի կառավարության տարածած հայտարարության մեջ Յըլդըրըմը Թրամփի որոշումն անվանել է «անպատասխանատվության դրսևորում» և հայտարարել, որ դա առ չինչ է Թուրքիայի համար: Թուրքիայի վարչապետը մասնավորապես ասել է. «ԱՄՆ-ի […]

«Քոքդ տալու եմ, արյունդ կխմեմ…».24 տարվա դատապարտվածը անկեղծացավ/տեսանյութ/

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  թմրանյութի արտանետման գործով 13  տարի 3 ամսով դատապարտված Հովհաննես Չոլախյանը այսօր` դեկտեմբերի 7-ին կայացած դատական նիստի եզրափակիչ փուլում  ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Արդեն հայտնել ենք, որ նախագահող դատավոր Գեղամ Մարգարյանը հայտնեց, որ ամբաստանյալը անմեղ է: Գործով ամբաստանյալ, 24 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Պետրոսյանի ճառը հուզիչ էր: Ամբաստանյալը ընդգծեց, որ ինքը […]

13 տարի 3 ամսով դատապարտվածը անմեղ ճանաչվեց. ազատության մեջ հայտնված դատապարտյալը քիչ մնաց վթարի ենթարկվեր/տեսանյութ/

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  թմրանյութի արտանետման գործով 13  տարի 3 ամսով դատապարտված Հովհաննես Չոլախյանը քիչ առաջ ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Նախագահող դատավոր Գեղամ Մարգարյանը հայտնեց, որ ամբաստանյալը անմեղ է: Հովհաննես Չոլախյանը հուզված էր: Մինչ վճիռ կայացնելը նա դատավորին խնդրեց դատել խղճի օգնությամբ: Henaran.am-ի  թղթակիցը արդեն 4 տարի լուսաբանում է այս գործը: Հովհաննես Չոլախյանը […]

Զինվորականը Վիգեն Սարգսյանից 10 հազար դոլար է խնդրում

«Բաց նամակ ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին… Հարգելի պարոն Սարգսյան,հարգելի Հայ Մարդ, Ծնող, Ամուսին, Զավակ եվ վերջապես երկրի Զինվորի ցավով մշտապես անհանգստացող ՀԱՅՐԵՆԱՍԵՐ… Նախ ասեմ որ երեկ երբ որ գտնվում էի Պն-ում շատ ուրախացա երբ իմ աչքերով տեսա թե ինչպես էք 1-ին կարգի ՊՆ հաշմանդամներին եվ զոհվածների ընտանիքներին որոնք 10-տարուց ավել հերթի մեջ էին բնակարան […]

Հավի միս գնելիս շատ զգույշ եղեք /տեսանյութ/

Արդեն նախորդիվ հայտնել ենք՝  հավի մսի շուկայի վերաբերյալ, ինչպես հայտնի է, վերջին օրերին մտահոգիչ հրապարակումներ եղան, ավելին՝ երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընդգծեց՝ ուսումնասիրություններ է անցկացրել: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ 9 նմուշներից 5-ն ուտելու պիտանի չեն: Անդրադառնալով այս թեմային՝   Սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը  Henaran.am-ի հետ զրույցում […]

« Գիտես եղբայրս,որ մինչև հիմա սպասում եմ քեզ…».երկրաշարժը կենդանի թաղեց մարդկանց

«Սպասում եմ քեզ եղբայր, Քանի՜-քանի՜… 1988թ,դեկտեմբերի 7 1988թ ահավոր երկրաշարժը կործանեց քաղաքս: Այդ օրը պատմում է քույրը `Անահիտը եղբայրս` Աշոտ Հովհաննեսի Խաչատրյանը`վարսավիր էր մասնագիտությամբ ժամը`11-15 սահմաններում դուրս է գալիս տանից ու նրանից մինչև այժմ ոչ մի լուր չունենք; Արձանագրվեցին անհետ կորածներ ու անշիրիմ մնացներ ու մինչև հիմա քարերը լալիս են;  Չհավատաք,երբ ձեզ կասեն ,որ քարերը […]

ՍԴ որոշումը հստակ է բոլորիս համար. այսօր մենք մեծամասնություն ենք կազմում. Լոռու մարզպետ (տեսանյութ)

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անիմաստ է համարում «Լուսավոր Հայաստանի» դիմումը Կառավարություն՝ ՍԴ որոշման հիման վրա անվավեր ճանաչել Վանաձորի ավագանու լիազորությունները: «ՍԴ որոշումը հստակ է բոլորիս համար. այսօր մենք մեծամասնություն ենք կազմում, նորմալ, բնականոն ավագանու նիստերն ընթանում են»,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը: Ի դեպ, վերջինս այստեղ էր Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ՝ ներկայացնելու Վանաձորի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի