14 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Մաքուր էջից. ներում չի լինելու

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին որոշեց ներել պետական աջակցության ծրագրերի  շրջանակներում 2011-2016թթ․ աշնանացան ցորենի էլիտա ու առաջին վերարտադրության, գարնանացան գարու, առվույտի, կորնգանի սերմացու և 2015- 2016 թթ, պարարտանյութեր ստացած ու բնական աղետներից (կարկտահարություն, ցրտահարություն, սելավ) տուժած հողօգտագործողների 642,048,000 դրամի սերմացուի և 165,255,274 դրամի պարարտանյութերի դիմաց ձևավորված պարտավորությունները: Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց. «Ֆիքսում ենք, որ այսօրվանից մաքուր էջից […]

Զվարճանքի վայրերի գործունեությունը սահմանափակվում է

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի օրենսդրական փաթեթին: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասաց, որ հարցը վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ավելի վաղ տված հանձնարարականներից մեկին, մասնավորապես բազմաբնական շենքերին շատ մոտիկ կամ դրանց առաջին հարկերում գործող զվարճանքի վայրերին: Ըստ նախագծի՝ բազմաբնակարան շենքերում նախատեսվում է կարաուկեների, […]

Կարծում ենք՝ մի քիչ խիստ է դրված. Շաբոյանի նկատողությունը

Կառավարության այսօրվա նիստին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց «Հին Խնձորեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին հարցը:  Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է ներդրումների խթանումը և գերակա ոլորտներում ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնք նպատակաուղղված են աշխատատեղերի ստեղծման և բնակչության կենսամակարդակի բարձրացման ապահովմանը: Նպատակ կա բարձրացնել մարզի զբոսաշրջային գրավչությունը՝ վերականգնելով […]

Ապահովում եք արտակարգ իրավիճակ, որ կլիենտը որևիցե պրոբլեմ չզգա. վարչապետը՝ Ջավադյանին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների 2018 թվականի գործունեության վերաբերյալ հանձնարարական տվեց։ «Կառավարության գործունեության 5-ամյա ծրագրով հստակ նախանշված են յուրաքանչյուր գործադիր մարմնի հիմնական միջոցառումներն ու գերական խնդիրների լուծումները, որոնք պետք է իրականացվեն 2018 թվականին»,-ասաց վարչապետը։ Նա նշեց, որ 2017 թվականի ընթացքում մշակվել են նաև նոր միջոցառումների ծրագրեր և գերակա խնդիրներ, որոնց կատարումը […]

Կստեղծվի Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարան

Կառավարությունն այսօրվա նիստին նորոշում կայացրեց Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծման վերաբերյալ: Հարցը զեկուցող Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ ստեղծելով մեկ դատարան՝ հնարավորություն կընձեռենք, որպեսզի գործերը հավասարաչափ բաշխվեն բոլոր դատավորների միջև, կրճատվեն ժամկետներն ու տնտեսվեն ռեսուրսները: Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ այսպես ոչ թե դատավորների թիվն են ավելացնում, այլ բեռնաթափում են դատարաններն անիմաստ փաստաթղթերից ու քաշքշուկից: […]

Ինչո՞ւ չէ, Կարեն Կարապետյանը ցույց է տվել, որ չի՞ կարող. Ռուստամյանը՝ նախագահի անփոխարինելիությունից

«Ես որևէ հող նախապատրաստելու խնդիր չեմ տեսնում այստեղ, ի՞նչ հող պետք է նախապատրաստեն, այն էլ՝ հարցումներով: Ինչու հարցումներո՞վ են հող նախապատրաստում, հող նախապատրաստում են գործողություններով, գործընթացներով, որոնք իրենց հունով ընթանում են»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով Gallup International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի […]

Թուրքիան դատապարտել է Թրամփի հայտարարությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահի`  Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչող հայտարարությունը։ Ըստ թուրքական «Trthaber» լրատվամիջոցի` թուրք պաշտոնյան «Twitter»-ում այդ մասին գրառում է կատարել: «ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք։ Մենք այդ կապակցությամբ մտահոգված ենք։ Դապարտում ենք ԱՄՆ-ի դեսպանատան տեղափոխումը Թել-Ավիվից Երուսաղեմ։ Այս որոշումը միջազգային օրենքների և ՄԱԿ-ի որոշումների բացահայտ խախտում է»։ […]

«Եթե Սպիտակի երկրաշարժը կրկնվի…»/տեսանյութ/

«1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ մենք փրկարարական ստորաբաժանումներ չունեինք: Հիմնականում քաղաքացիական պաշտպանության գնդերն էին, որոնք պատրաստ չէին փրկարարական աշխատանքի: Այդ գնդերը նախատեսված էին պատերազմի ժամանակ մարդկանց կյանքը փրկելու համար»,-այսօր՝ դեկտեմբերի 7-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց   ՀՀ  ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Եմիշյանի խոսքով՝ Հայաստանի  փրկարարական ծառայությունը շարունակ […]

Կալանավորվել են փաստաբանն ու քննիչը

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանը նախնական համաձայնությամբ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի