29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Քոքդ տալու եմ, արյունդ կխմեմ…».24 տարվա դատապարտվածը անկեղծացավ/տեսանյութ/

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  թմրանյութի արտանետման գործով 13  տարի 3 ամսով դատապարտված Հովհաննես Չոլախյանը այսօր` դեկտեմբերի 7-ին կայացած դատական նիստի եզրափակիչ փուլում  ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Արդեն հայտնել ենք, որ նախագահող դատավոր Գեղամ Մարգարյանը հայտնեց, որ ամբաստանյալը անմեղ է:

Գործով ամբաստանյալ, 24 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Պետրոսյանի ճառը հուզիչ էր: Ամբաստանյալը ընդգծեց, որ ինքը թմրամոլ է և դիմում է դատավորին, որպես մարդ, որը իրեն կործանված է համարում: Նրա խոսքով` իր կործանման մեջ մեծ դեր է խաղացել դատական համակարգը:

«Ես տառապում եմ թմրամոլությամբ: Հայաստանում իմ հիվանդության համար ինձ դատել են: Իմ հետ միասին դատել են նաև կնոջս: Դատական նիստերի քարտուղարը լացում էր կնոջս համար, որը ռուս է…Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ինձ ասեց քոքդ տալու եմ: Հիմա ուզում եմ հավատամ, որ արդարադատություն կա... մյուս ողորմածիկ դատավորն էլ ասում էր արյունդ կխմեմ…»

Ըստ մեղադրական եզրակացության` Արթուր Գևորգի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2011թ. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է ՀՀ քր. օր-ի 34-268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-266 հոդվածի 4-րդ մասով 3 տարի ազատազրկման, պատիժը կրել է ՀՀ ԱՆ «Սևանց ՔԿՀ-ում և պատիժը կրելու ընթացքում, առանց իրացնելու նպատակի, իր կողմից օգտագործելու համար 2013թ. հունվարի լույս 4-ի գիշերը ժամը 00:10 –ի սահմաններում պայմանավորվածության համաձայն ձեռք է բերել և պահել է Երևան քաղաքի բնակիչ Հովհաննես Ժորայի Չոլախյանի կողմից ՀՀ ԱՆ  « Սևանվ ՔԿՀ–ի տարածք ներնետում կատարելու միջոցով իրացված առանձնապես խոշոր չափի` 0.686 գրամ քաշով « Հերոին» տեսակի թմրամիջոց և խոշոր չափի` 0.57 գրամ քաշով «Ամֆետամին» տեսակի թմրամիջոց: Թմրամիջոցները ձեռք բերելուց և իր մոտ պահելուց հետո նույն պահին նկատելով մոտեցող ՔԿՀ-ի աշխատակիցներին` իր իր մոտ գտնվող, առանձնապես խոշոր չափի ` 0.686 գրամ քաշով «Հերոին»  տեսակի թմրամիջոց և խոշոր չափի` 0.57 գրամ քաշով- «Ամֆետամին» տեսակի թմրամիջոցը տվել է տարածքում հանդիպած, նույն հիմնարկության դատապարտյալ Սերգեյ Էդիկի Անդրեասյանին հայտնելով, թե իբր պարտքի գումար է, այն պահելու և իրեն վերադարձնելու համար, այնուհետև հեռացել է նրա մոտից: Նույն պահին ներնետումը նկատած ՔԿՀ-ի աշխատակիցները ՔԿՀ-ի տարածքից բերման են ենթարկել դատապարտյալ Սերգեյ Անդրեասյանին և վերջինիս մոտից, Ա.Պետրոսյանի կողմից տված թմրամիջոցները հայտնաբերել և առգրավվել են:

Նշենք, որ  4 տարի առաջ Հովհաննես Չոլախյանը դատապարտվել է 13 տարի 3 ամիս ազատազրկման:  Չոլախյանը պնդում է, որ ինքը դատապարտվել է մեկ ուրիշի կատարած հանցագործության համար: Նրա հավաստմամբ ոմն Անդրոն թմրանյութ էր մատակարարել կալանավոր Արթուր Գևորգյանին: Մեզ հետ զրույցում դատապարտվածի հորեղբայրը՝ Նորիկ Չոլախյանը նշել էր  որ Հովհաննեսը նախկինում դատապարտված է եղել ու հենց այս հանգամանքն է օգնել գործը նրա գլխին «շուռ» տալուն:

Ըստ քրգործի՝ Արթուրն իր ցուցմունքում տեղի ունեցածը նկարագրելիս նշել է, որ իրեն է զանգահարել իր ընկեր Անդրոն և իմանալով, որ թմրամիջոցի կարիք է զգում , խոստացել է բերել: Նախնական պայմանավորվածության համաձայն, 2013թվականի հունվարի 4-ին Անդրոն «հերոյին» տեսակի թմրամիջոց է ձեռք բերել: Արթուրը հեռախոսով ընկերոջը բացատրել է կալանավայրի տեղը, նրան ցույց է տվել բաղնիքի տեղը, որտեղից թմրամիջոցը նետվել է ՔԿՀ տարածք: Նետելու պահին Արթուրի և Անդրոյի միջև եղել է հեռախոսակապ: Հովհաննեսը, որը մեքենայից իջել էր հենց նույն վայրում՝ բնական կարիքները հոգալու համար բռնվում է Անդրոյի փոխարեն, քանի որ բերդի աշխատակիցը նկատել էր, որ ինչ որ բան է նետվել տարածք: Հետագայում անհայտ հանգամանքներում անհետացել են Անդրոյին Արթուրի հետ կապող հեռախոսները:

Արթուր Գևորգյանը ընդգծում էր, որ չի ճանաչում Հովհաննես Չոլախյանին:

Հովհաննես Չոլախյանը բավականին հեշտորեն դատապարտվել է 13 տարի 3 ամիս ժամկետով տարվա ազատազրկման: Մինչդեռ նա մինչև վերջ իրեն մեղավոր չի ճանաչել կատարվածի մեջ: Հովհաննես Չոլախյանի 82 ամյա մայրը մնացել էր առանց խնամողի: Թագուհի Չոլախյանի սիրտը բոլորովին վերջերս է ստենդավորվել: Նշենք, որ Թագուհի Չոլախյանն էլ սպառնում է դիմել ծայրահեղ քայլի:

Նշենք, որ Թագուհի Չոլախյանը հացադուլ էր հայտարարել ՀՀ նախագահի նստավայրի մոտ և միայն առողջության վատթարացման պատճառով դադարեցրեց: Նա բազմաթիվ նամակներ էր գրել ՀՀ նախագահին և Արդարադատության նախարարին:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ