17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Սերժ Սարգսյան թե՞ Կարեն Կարապետյան․ գյուղնախարարը բարկացավ/տեսանյութ/

«Ես ընդհանրապես անտեսում եմ Ձեր հարցերը»,-այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝  արձագանքելով լրագրողի այն հարցին, թե ում  կցանկանար տեսնել վարչապետի պաշտոնում 2018 թվականի ապրիլից հետո։ Մանրամասները՝ տեսանյութում:

Ինչ է կատարվում ԱԺ-ում. գեներալը հունից դուրս եկավ (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը գտնում է, որ «Ելքի» պահվածքը գործընկերային չէ: Նա հիշեցրեց, որ ընդմիջումներ վերցնելու այս վարքագիծն էլի է եղել նախկինում, առաջին անգամ չէ, որ ընդդիմությունը փորձում է խաթարել խորհրդարանի աշխատանքները: Նա նշեց, որ կարող է և կանոնակարգը վերանայվել հարկի դեպքում: «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ նշեց, որ քանի որ վերջին […]

Նախարարը մեկնաբանեց Սերժ Սարգսյանի ասածը

«Տարվա ընթացքում գյուղատնտեսության ցուցանիշները պետք է հաշվել նաև հաշվի առնելով սեզոնայնությունը: Պետք է վերլուծել ոչ թե գյուղատնտեսական տարին , այլ ցուցանիշները ու համեմատել տարբերությունները՝ անկում է, թե բարձրացում»,-այսօր Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարը անդրադարձավ լիզինգի ծրագրին: Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարի ավելի շատ օգտվողներ կլինեն: «Մեր […]

Նիկոլ, բալա ջան, հերիք է. ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում

Ազգային ժողովում շարունակվում է նախագծերը քվեարկության դնելն ու «Ելքի» կողմից ընդմիջումներ վերցնելը: Արդեն 5-րդ անգամ «Ելք» խմբակցությունը 20 րոպե տևողությամբ ընդմիջում է վերցնում: Ապա ընդմիջումից հետո քվեարկություն է լինելու ավելի վաղ հայտարարված նախագծի, ապա նորից հայտարարվում է ընդմիջում: Քիչ առաջ քվեարկության դրվեց «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որից առաջ ևս «Ելքը» ընդմիջում […]

Վարչապետը հստակ և որոշակի քայլեր է անում

Կառավարության հերթական նիստը մեկնարկեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Վարչապետը հայտնեց, որ ավարտվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու ձևավորման առաջին փուլը և տրվել է ազատ տնտեսական գոտու գործնեության մեկնարկը: Կարեն Կարապետյանը հանձնարարեց անհրաժեշտ և համակարգված միջոցներ ձեռնարկել համապատասխան աշխատանքների երկրորդ փուլը ավելի սեղմ ժամկետում կազմակերպելու համար. «Հաշվի առնելով վերոնշյալը հանձնարարում եմ. Տարածքային կառավարման և զարգացման, […]

Սահմանադրությունը սարքել եք չուլ. «Ծառուկյանը» լքեց նիստերի դահլիճը

Ազգային ժողովում չեն հանդարտվում կրքերը երեկվա դեպքերի վերաբերյալ: Ընդդիմադիր «Ելքն» ու «Ծառուկյան» խմբակցությունը պահանջում էին կրկնաքվեարկություն «Դատական օրենսգրքում» փոփոպություններ անելու վերաբերյալ նախագծի համար, սակայն դա չեղավ, օրենքն ընդունվեց: Ընդդիմադիրներն ասում են, որ 3 ձայն ավել է գրանցվել: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ մեծամասնությունը երեկ չուլ սարքեց ՀՀ սահմանադրությունը: Ապա հայտարարեց, որ լքում […]

«Թշնամու դիպուկահարի գնդակը կպավ, բայց կենդանի մնացի …»/տեսանյութ/

Կինովավերրագրող, ազատամարտիկ Մուշեղ Գասպարյանը 6 տարի առաջ Մարտակերտում՝ հրաշքով փրկվեց:  «Մարտական ծառայության ժամանակ թշնամու դիպուկահարը կրակեց իմ վրա: Ես այդ պահին նկարահանում էի թշնամու դիրքերը: Գնդակը քսվեց ինձ, բայց չսպանեց: Ընկերներս մտածեցին մեռած եմ ու հրեցին, գցեցին փոսը, բայց ես կենդանի մնացի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մուշեղ Գասպարյանը:

Կողքից անցնելուց բարձր տոն են լսել ու մտածել են՝ կռիվ է. Էնֆիաջյան

 Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց դաշինքի  պատգամավորներ  Արթուր Մանուկյանի և Սերգեյ Բագրատյանի միջև ծեծկռտուք տեղի չի ունեցել, ինչի մասին երեկ գրվել էր լրատվամիջոցներում: Դիտարկմանը, որ ականատեսներ են եղել, Էնֆիաջյանը պատասխանեց. «Հավանաբար, աշխատասենյակի  կողքից անցնելուց բարձր տոն են լսել ու մտածել են՝ կռիվ է»: Երեկ պատգամավորները հանդիպում էին […]

Արշակունյաց պողոտայում տրոլեյբուս է այրվել

Դեկտեմբերի 21-ին, ժամը 07:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի  Արշակունյաց պողոտայի թիվ 39 շենքի մոտակայքում այրվում է տրոլեյբուս: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:41-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել են թիվ 9 երթուղին սպասարկող 10 համարի տրոլեյբուսի շարժիչի հատվածը և սրահը մասնակի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի