«Թուրքը ամեն պահի կարող է նենգություն անել». Ջերմուկի Համոն կոչ է անում

«Բորենիների համար նշանակություն չունի՝ Նոր տարի է, թե սովորական օր: Թուրքը ամեն պահի կարող է նենգություն անել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ասաց լեգենդար հրամանատար, ԼՂՀ և ՀՀ մարտական խաչերի ասպետ Մուշեղ Բաբայանը (Ջերմուկի Համո):
Հրամանատարը նկատում է, որ տոն օրերին Հայոց բանակը պետք է առավել զգոն լինի.«Աչքները չորս արած պետք է հսկեն: Դիրքապահ զինվորը պետք է քաջ գիտակցի, որ առավել պատասխանատում է տոնական տրամադրության մեջ գտնվող ազգի համար: Պատերազմը ավարտված չէ և մենք ամեն ինչին պետք է պատրաստ լինենք: Ես վստահ եմ, որ մեր բանակը ի վիճակի է պաշտպանելու մեր անդորրը»:
Ջերմուկի Համոն ընդգծում է.«Ես էլ իմ կողմից եմ զգոնության կոչ անում: Փորձ ունեցող հրամանատարի կոչը կարծում են կոգևորի հայ զինվորին»,-եզրափակեց հրամանատարը: