Թուլա ես դու. Դեդը հունից դուրս եկավ/տեսանյութ/
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:
Դատավարությունը կրկին թեժ ընթացք ստացավ, երբ մեղադրող դատախազը սխալ ընթերցեց տուժողի անունը:
Մեղադրող դատախազը հայտարարություն արեց և հայտարարեց, որ ամբաստանյալները տեղից հայտարարություն անելու իրավունք չունեն:
Հայտարարությանը արձագանքեց Արամ Մանուկյանը: Դատախազը դուրս եկավ ափերից: Մինչ դատավորը փորձում էր հանդարտեցնել իրավիճակը Մարտիրոս Հակոբյան (Դեդը) ոտքի կանգնեց և սկսեց վիճել մեղադրող կողմի հետ:
«Թուլա ես դու»,- բղավում էր Դեդը:
Դատավորը չկարողնալով հանդարտեցնել իրավիճակը ընդմիջում հայտարարեց:
Մարտիրոս Հակոբյանի վրա սանկցիա կիրառվեց: Նա դատական նիստերի դահլիճից երեք ժամով հեռացվեց:
Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը: