27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հենրիխ Մխիթարյանը հաղթեց

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերայում առաջին անգամ հաղթեց Հայաստանի տարվա լավագույն մարզիկի քվեարկությունում:

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության անցկացրած «Տարվա 10 լավագույն մարզիկների» մրցույթում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագը գերազանցեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, որն այս տարի երրորդ անգամ դարձել էր հունահռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն։ Լավագույն եռյակը եզրափակեց հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որը դարձել էր աշխարհի գավաթակիր եւ նվաճել 2018թ. հավակնորդների մրցաշարի ուղեգիր:

Տարվա լավագույն մարզիկների տասնյակը կազմվեց sms քվեարկության եւ մարզական լրագրողների (NEWS.am Sport-ը չի մասնակցել) քվեարկության արդյունքում: Լրագրողների քվեարկությամբ առաջին տեղում հայտնվեց Արթուր Ալեքսանյանը, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեծ առավելությամբ հաղթեց sms քվեարկությամբ, որը մեկնարկել էր դեկտեմբերի 11-ից: Ընդհանուր առմամբ, երկրպագուներն ուղարկել են 29092 հաղորդագրություն:

Հիշեցնենք, որ տարվա լավագույն մարզիկների մեծարման երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հայաստանի 2017թ. 10 լավագույն մարզիկները

1. Հենրիխ Մխիթարյան – 9897.62 միավոր (ֆուտբոլ)

2. Արթուր Ալեքսանյան – 7686.50 (հունահռոմեական ըմբշամարտ)

3. Լեւոն Արոնյան – 6148.59 (շախմատ)

4. Գրիգոր Մխիթարյան – 4568.93 (սամբո)

5. Մաքսիմ Մանուկայն – 4377.62 (հունահռոմեական ըմբշամարտ)

6. Հովհանանես Բաչկով – 3953.65 (բռնցքամարտ)

7. Սիմոն Մարտիրոսյան – 3683.72 (ծանրամարտ)

8. Էդգար Ստեփանյան – 2503.92 (հեծանվասպորտ)

9. Արթուր Թովմասյան – 2485.95 (մարմնամարզություն)

10. Տիգրան Կրակոսյան – 2196.90 (սամբո)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ