14 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Մեզ համար օրենք է. Սերժ Սարգսյան

Մեծարգո՛ պարոն Նախագահ, Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն ներկայացուցիչներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ կրկին գտնվելու բարեկամ, հյուրասեր Վրաստանի հողի վրա: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ հրավերի և ջերմ ընդունելության համար ու նաև, իհարկե, բարի խոսքերի համար: Այս տարին նշանավորվեց Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձով, և տարեվերջյան իմ […]

Զիմի վիճակը վատացել է

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը («Զիմ») շարունակում է դեկտեմբերի 15-ին սկսած հացադուլը: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա  շահերի պաշտպան Նարինե Ռշտունին: Փաստաբանը հայտնեց, որ  իր պաշտպանյալին տեսակցել է դեկտեմբերի 23-ին:  «Շատ վատառողջ է, բնականաբար  հացադուլը անդրադարձել է վատառողջ մարդու վրա»,-նշեց պաշտպանը: Նարինե Ռշտունին  նշում է, որ ազատամարտիկը հացադուլով պահանջում է իրեն […]

Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի նախագահի նստավայրում մեկնարկել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Բանակցությունների արդյունքները նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով: Ի պատիվ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ […]

Կսահմանվի շուրջօրյա հերթապահություն

Երևանի քաղաքապետարանում կայացած տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` կազմված է հստակ ժամանակացույց՝ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից վարչական շենքերում Ամանորի տոնական օրերին հերթապահություն իրականացնելու նպատակով: Աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը նաև զեկուցել է, որ սահմանված է լինելու հերթապահություն նաև մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում: Տոնական […]

Կինն ու երկու մանկահասակ թոռնիկները տանը թունավորվել են շմոլ գազից

Դեկտեմբերի 24-ին, ժամը 3.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում` շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 57-ամյա Գայանե Խ.-ն, 11-ամյա Շուշանիկ Բ.-ն եւ 4-ամյա Գայանե Բ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին նույն օրը, ժամը 4.30-ին, 1951 թ. ծնված Խորեն Բ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 2.00-ի սահմաններում, իրենց տանը կինը եւ […]

Մոսկվայում ավտոբուսը մխրճվել է մարդկանց մեջ․ կան զոհեր /տեսանյութ/

Մոսկվայում ավտոբուսը մտել է մետրոյի «Սլավյանսկի բուլվար» կայարանի ստորգետնյա անցում, ինչի հետևանքով կան զոհեր և տուժածներ։ Նշվում է, որ պատահարի հետեւանքով 4 հոգի մահացել է, կա 15 վիրավոր։ Դեպքի մանրամասները ճշտվում են։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, ձյան տեղումների պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին

Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին: Խորհրդի անդամները քննարկել և հավանություն են տվել 2016-2017 ուստարում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև 2016-2020 թթ. ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով 2016-2017 ուստարում նախատեսված աշխատանքների վերաբերյալ […]

Կոտայքի մարզում փորձել են բռնաբարել 28 շաբաթական հղի կնոջը

Կոտայքի մարզում հղի կնոջ բռնաբարության փորձի դեպք է գրանցվել: Pastinfo-ի  փոխանցմամբ, ըստ ահազանգի՝ 24-ամյա հղի կնոջ տուն ներխուժած անձնավորությունը նախ ծեծել է նրան, ապա փորձել է բռնաբարել: Բարեբախտաբար կնոջ ամուսինն այդ պահին տուն է վերադարձել և այդկերպ կանխվել է տուն ներխուժած տղամարդու գործողությունները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի