11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Զիմի վիճակը վատացել է

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը («Զիմ») շարունակում է դեկտեմբերի 15-ին սկսած հացադուլը:

Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա  շահերի պաշտպան Նարինե Ռշտունին: Փաստաբանը հայտնեց, որ  իր պաշտպանյալին տեսակցել է դեկտեմբերի 23-ին:

 «Շատ վատառողջ է, բնականաբար  հացադուլը անդրադարձել է վատառողջ մարդու վրա»,-նշեց պաշտպանը:

Նարինե Ռշտունին  նշում է, որ ազատամարտիկը հացադուլով պահանջում է իրեն տեղափոխել ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ եւ համապատասխան հետազոտություն եւ բուժում նշանակել: Նա նաեւ բողոքում է իր քրեական գործից:

 «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանը մեղադրվում է «հանցավոր» խմբի անդամներին զենք վաճառելու մեջ: Ըստ որոշ տեղեկությունների, նա «Մուխա» տեսակի զենք է վաճառել խմբին: Առաջադրված մեղադրանքում, սակայն, ազատամարտիկն իրեն մեղավոր չի ճանաչում:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: Ավելի ուշ մեղադրանքներ առաջադրվեցին երկու տասնյակ անձանց:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ