14 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Եվրոն թանկացել է

Ամերիկյան դոլարը գնվում է 481 դրամ նվազագույն և 483 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 487 դրամ նվազագույն և 488 դրամ առավելագույն փոխարժեքով:  Մեկ եվրոն գնվում է 568  դրամով,  վաճառվում առավելագույնը 598 դրամով: Ռուսական ռուբլին գնվում է 8.10 դրամ նվազագույն և 8.44 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 8.50 դրամ նվազագույն և 8.68 դրամ առավելագույն փոխարժեքով: 

Ավտովթար Երևանում. տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 8-ին՝ ժամը 04:13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» մակնիշի (վարորդ՝ […]

Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը: Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ  դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Ես կուլամ մինչև խասես…».Սիրված դերասանը անկեղծացավ

Հեռուստադիտողին «Վերվարածները», «Բանակում», «Որոգայթ» հեռուստասերիալից հայտնի դերասան Արմեն Թովմասյանը տարիներ առաջ Ձմեռ պապիկի կերպարով էր հանդես գալիս: Գաբրիել Սունդուկյանի թատրոնից իր կարիերան կերտած դերասանը հավաստում է, որ այս դերը իր համար շատ թանկ էր, քանի որ բեմը` իրական կյանքում էր, իսկ հանդիսատեսները նվերի սպասող մանուկները: «Ես Վարդենիսից եմ իմ արմատներով ու մի տարի եղավ, որ Ձմեռ […]

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Լեռնանցքում տեղ-տեղ նաև մերկասառույց է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն  

«Հայերը` տուրիստներ են օտար հողում ու մի օր բոլորս տուն կգանք».Վոլգա Հարութը անկեղծացավ/տեսանյութ/

Հարութ Բոգարյաը հայրենիքից հեռացավ 29 տարի առաջ, բայց հոգում ցավ կար ու ողջ ժամանակ հոգու խորքում փայփայում է  «տուն դառնալու» գաղափարը: «1989 թվին` 20 տարեկան էի, երբ մտանք ԱՄՆ և  նոր ամուսնացած էինք` Երանուհին և ես: Այդ ժամանակ շատ տարբեր էր ինձ համար Նոր տարի հասկացությունը լրիվ ուրիշ ձև էր մեր համար, էնտեղ Նոր տարի […]

Ճրագը՝ աչքալույս են տանում…./վիդեո/

Անդրանիկ սարկավագ Մանուկյանը խորհուրդ է տալիս հավատարիմ մնալ ավանդույթներին: Սուրբ ծննդյան ընթրիքը նրա տանը սկսվում է աղոթքով: Սասնա բառ ու բանով ապրող Անդրանիկ սարկավագը երազում է խաղաղ և անփորձանք տարվա մասին: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նա նկատեց, որ մինչև հունվարի 5-ը պիտի ուտեստները լինեն հիմնականում բուսական, քանի որ դա՝ դարերով հայ ժողովրդի համար եղել է […]

«Սասնա ծռեր»-ի հացադուլ հայտարարած անդամների վիճակից

«Սասնա ծռեր» խմբի հացադուլ հայտարարած անդամներ Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարեղյանի առողջական վիճակը բավարար է: Այս մասին  Henaran.am-ը տեղեկացավ  ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանից: Գոռ Ղլեչյանը ընդգծում է , որ «Սասնա ծռերի» համակիրների տարածած հայտարարությունն այն մասին,որ հացադուլավորների խցերում անմարդկային պայմաններ են տիրում, իրականությանը չի համապատասխանում: Արմեն Բիլյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի […]

Կարելի է ասել` Յուրան «զոհվեց». Բոնդոն պատմում է/տեսանյութ/

Ազատամարտիկ և գնդացրորդ Արագած Մկրտչյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Նոր տարիները անցկացնում է սահմանում: Նա ամեն անգամ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախկին նախագահ Յուրի Միքայելյանի հետ Ամանորը նշում էր սահմանին կանգնած զինվորի հետ: Նա նշեց որ Յուրի Միքայելյանին ճանաչում է շատ վաղուց: «Երբ ես վետերանների միության փոխնախագահն եմ եղել, մենք միասին շատ […]

Արցախում զինծառայող է մահացել. նախնական տվյալներով՝ շմոլ գազից թունավորումից

Հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, դժբախտ պատահարի  հետևանքով (նախնական տվյալներով շմոլ գազից թունավորվելու արդյունքում), մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի