14 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Երկու ոտքերն ու աջ ձեռքը կորցրեց կյանք փրկելիս. Հերոս Սարգիս Ստեփանյանը շնորհավորում է /տեսանյութ/

Մայոր Սարգիս Ստեփանյանը լիարժեքորեն կարողանում է լուծել կյանքի կողմից իրեն առաջարկվող խնդիրները: Նա գիտի մի կարևոր բանաձև, որում գումարումը հավատն է, բազմապատկումը լավատեսությունը: Սարգիսը  2014 թվականին չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելիս վիրավորվեց եւ կորցրեց 3 վերջույթները, բայց պահպանեց հայ զինվորին և հայ տղամարդուն հատուկ լավատեսությունը `բազկամարտի աշխարհի առաջնությանը 59 երկրների պայքարում զբաղեցրեց  4-րդ տեղը։ […]

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վայքի, Աշտարակի, Ապարանի, Թալինի, Սպիտակի, Արագածի, Կոտայքի, Մարալիկի, Աշոցքի, Արթիկի, Ճամբարակի, Լոռու, Ախուրյանի, Մեղրու,  Սիսիանի, Հրազդանի, Արարատի, Ստեփանավանի, Սևանի,  Մարտունու, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 1-ի ցերեկը, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 1-2-ը՝ ցերեկը, 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 1-ի ցերեկը, հունվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  

Վովա պապի` Ձմեռ պապի. Սիրված դերասանը անակնկալի է եկել/տեսանյութ/

Սիրված դերասան, երգիծբան Վլադիմիր Կոստանյանի համար Նոր տարին ընտանեկան տոն է և նա իրեն ավելի երջանիկ է զգացել այն տարիներին, երբ տոնը նշել է ընտանիքի հետ միասին: «Ստացվել է այնպես, որ ես Նոր տարվա գիշերը եղել եմ դրսում` որպես Ձմեռ պապի ,բայց ժամանակ առ ժամանակ, երբ ես տանն եմ եղել նշել ենք միասին մոտ 15 […]

Հեղուկները մի խառնեք ուտելու պրոցեսի հետ. սննդագետը բացում է փակագծերը /տեսանյութ/

Նոր տարի է…մարդիկ երջանկության և ուրախության սպասումով տոնում են: Դէ,  տոնն էլ անցնում է բազմատեսակ կերակրատեսակներով ծանրաբեռնված սեղանների շուրջ: Ստամոքսի խանգարումն էլ բնական է:  Ամեն տարի «Շտապ օգնության» հերթապահ բուժաշխատողները կանչերի պակաս չեն զգում: Սննդագետ, բ.գ.դ. պրոֆեսոր  Հասմիկ Եղիազարյանը գիտի առողջ ապրելու և տոնը լիարժեք վայելելու բանաձևը: «Տոնը չի կարելի դարձնել ուտել և խմելու օրեր: […]

Խմորեղեն տոնածառներ.հոգեբանի ընտանեկան «գաղտնիքը»/տեսանյութ/

Հոգեբան Նաիրա Վանյանը երեք երեխաների մայր է: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հոգեբանը նշեց, որ իր բալիկների հետ միասին ամեն տարի պատրաստում են խմորեղեն-տոնածառներ, որոնք տարբեր ձևով զարդարում են: Հոգեբանը նշում է, որ ամենակարևորը պետք է բարձր տրամադրությամբ դիմավորել Նոր տարին և պետք չէ տուրք տալ առատ սեղանների գաղափարին: Մանրամասները՝ տեսանյութում:

Լարսի ռուսական կողմում կա կուտակված 46 բեռնատար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:  Հունվարի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության […]

Թալինի դպրոցում ռումբ է հայտնաբերվել

Դեկտեմբերի 31-ին, ժամը 11:45-ին ահազնագ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի թիվ 2 դպրոցում հայտնաբերվել է ռումբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:  

«Կռիվը՝ կռիվ էր, Նոր տարին՝ Նոր տարի». Ջերմուկի Համո

«Պատերազմի տարիներին Նոր տարին դիրքերում էինք նշում: Կռիվը՝ կռիվ էր, Նոր տարին՝ Նոր տարի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ասաց լեգենդար հրամանատար, ԼՂՀ և ՀՀ մարտական խաչերի ասպետ Մուշեղ Բաբայանը (Ջերմուկի Համո): Հրամանատարը անկեղծացավ և կատակեց.«Ասեմ, որ լավ էլ նշում էինք, մանավանդ այդ օրերին ուզում էինք նոր հաղթանակ գրանցել: Ազատամարտիկը ցանկանում է, որ հաջորդ տարին լինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի