14 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Երեւան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիում․ կա 5 զոհ

Դեկտեմբերի 31-ին, ժամը 07:39-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 02:10-ին Թբիլիսի քաղաքում՝ «Սուխոյ Մոստ» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ: ՌԴ-ից Երևան քաղաք մեկնող «Mercedes Neoplan» մակնիշի 053 AC 61 պետհամարանիշով ավտոբուսը բախվել է «Lada» մակնիշի RO 011 AL ավտոմեքենային. «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և չորս ուղևորները մահացել են: […]

Անհայտ անձը կրակոցներ է արձակել Մոսկվայի Կարմիր հրապարակի մոտ

Մոսկվայում՝ Կարմիր հրապարակի մոտակայքում, անհայտ անձը կրակոցներ է արձակել։ Կրակոցները հնչել են մասնավորապես Մոսկվայի Նիկոլսկայա փողոցում, գրում է РИА Новости-ն։ Միջադեպի հետեւանքով երկու հոգի վիրավորվել է։ «Մոսկվայի ժամանակով ժամը 22:32-ին ահազանգ է ստացվել Նիկոլսկայա փողոցում միջադեպի վերաբերյալ։ Նախնական տվյալներով, քաղաքացիների միջեւ բախում է եղել, որի ընթացքում անհայտ անձը չպարզված հրազենից կրակ է բացել եւ վիրավորել երկու […]

Աղվան Հովսեփյանը եւս մեկ տարի կպաշտոնավարի

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է մեկ տարի ժամկետով՝ մինչև 2019 թվականի հունվարի 8-ը: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից: 

Սեֆիլյանի ցավը տանեմ. Բոնդոն բացեց փակագծերը/տեսանյութ/

«Ժիրայր Սեֆիլյանը լավ հրամանատար էր ու նրա ամեն քայլը չափած, ձևած էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Արագած Մկրտչյանը (Բոնդո): Ազատամարտիկի խոսքով՝ Սեֆիլյանը երբեք չի լքել զինվորին ու խուճապի չի մատնվել: «Ես իրա առաջ խոնարհվում եմ ու իրա ցավը տանեմ»,-եզրափակեց ազատամարտիկը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ալիևի կինը անբարոյական է ու ման է գալիս հայտնի մարդու հետ /տեսանյութ/

«Էրդողան, Ալիև, գումարած Մեհրիբա հերիք է այդքան ստախոսություններով արյունոտ գումար ուտեք»,-բաց նամակով հանդես է գալիս ՀՀԿ-ական Սուսաննա տատին: «Եթե դու Ալիև մի ընտանիք չես կարողանում ղեկավարել և կինդ անբարոյականությամբ է զբաղվում, էտքան երկիր ոնց պետք է ղեկավարես: Ես տեղյակ եմ ամեն ինչից ու Բելոռուսիայի նախագահը դեռ չի մահացել…»,-բարկացավ ՀՀԿ-ական տատին: Մանրամասները՝ տեսանյութում:

Իրանում շարունակվում են ցույցերը

Իրանի մի շարք քաղաքներում շարունակվում են զանգվածային ցույցերը: Ցուցարարների պաստառներն ու կոչերն են՝ «Հեռացի՛ր Ռոհանի», «Մա՛հ բռնապետին»: Դեկտեմբերի 28-ին էլ Մաշհադ քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև,  ավելի քան 50 մարդ բերման է ենթարկվել։

Միայնակ գայլը հացադուլ է հայտարարել

  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Արայիկ Խանդոյանը երեկվանից հացադուլ է հայտարարել: Խանդոյանը բողոքում է, որ իրեն տեղափոխել են պատժախուց: Henaran.am-ը մեկնաբանություն խնդրեց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանից, ով փոխանցեց, որ Խանդոյանի մոտ արգելված իր է հայտնաբերվել:

Քաղաքապետարանից հերքում են, թե աշխատակիցը երեխա է գնել

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի կողմից շրջանառության մեջ է դրվել իրականությանը չհամապատասխանող մի տեղեկատվություն, համաձայն որի իբր քաղաքապետարանի ինչ-որ աշխատակից քաղաքացուն առաջարկել է վաճառել իր երեխային, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Տեղեկացնում ենք, որ դեռևս ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանը հերքել էր սույն տեղեկատվությունը: Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ […]

Չինարիի գյուղապետարանում հրդեհ է բռնկվել

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 30-ին՝ ժամը 06:03-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետարանում: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:25-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:  

Ռուսական կողմում այս պահին 354 կուտակված բեռնատար կա

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:  Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի ցերեկը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի ԱԻՆ-ը բոլոր վարորդներին հորդորում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի