12 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Քաղաքապետարանից հերքում են, թե աշխատակիցը երեխա է գնել

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի կողմից շրջանառության մեջ է դրվել իրականությանը չհամապատասխանող մի տեղեկատվություն, համաձայն որի իբր քաղաքապետարանի ինչ-որ աշխատակից քաղաքացուն առաջարկել է վաճառել իր երեխային, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Տեղեկացնում ենք, որ դեռևս ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանը հերքել էր սույն տեղեկատվությունը: Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ այն չի՛ համապատասխանում իրականությանը և հորդորում ենք ԶԼՄ-ների մեր գործընկերներին զերծ մնալ Երևանի ավագանու վերոնշյալ խմբակցության ղեկավարի սոցիալական ցանցի էջին հղում կատարելով տարածել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը, ինչը ակնհայտորեն միտված է ստվեր գցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության վրա»,– ասվում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարությունում:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ