19 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Սասնա ծռեր»-ի հացադուլ հայտարարած անդամների վիճակից

«Սասնա ծռեր» խմբի հացադուլ հայտարարած անդամներ Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարեղյանի առողջական վիճակը բավարար է: Այս մասին  Henaran.am-ը տեղեկացավ  ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանից:

Գոռ Ղլեչյանը ընդգծում է , որ «Սասնա ծռերի» համակիրների տարածած հայտարարությունն այն մասին,որ հացադուլավորների խցերում անմարդկային պայմաններ են տիրում, իրականությանը չի համապատասխանում:

Արմեն Բիլյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 19-ից։ Ունի բավականին լուրջ առողջական խնդիրներ։ Պահանջում է այդ խնդիրների նկատմամբ պատշաճ ուշադրություն։ Պահվում է հացադուլավորների խցում՝ միայնակ։

Նշենք, որ դեկտեմբերի 29-ից հացադուլի մեջ է նաեւ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) ։ Հացադուլ է անում ի նշան բողոքի՝ Հայաստանում հաստատված անարդարությունների։ 

Սմբատ Բարսեղյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 21-ից։ Պահանջում է իրեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ մենախուց։ 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ