24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ես կուլամ մինչև խասես…».Սիրված դերասանը անկեղծացավ

Հեռուստադիտողին «Վերվարածները», «Բանակում», «Որոգայթ» հեռուստասերիալից հայտնի դերասան Արմեն Թովմասյանը տարիներ առաջ Ձմեռ պապիկի կերպարով էր հանդես գալիս: Գաբրիել Սունդուկյանի թատրոնից իր կարիերան կերտած դերասանը հավաստում է, որ այս դերը իր համար շատ թանկ էր, քանի որ բեմը` իրական կյանքում էր, իսկ հանդիսատեսները նվերի սպասող մանուկները:

26133548_1979708992297449_1414749013_n

«Ես Վարդենիսից եմ իմ արմատներով ու մի տարի եղավ, որ Ձմեռ պապիկի հագուստով պետք է Վարդենիս գնայի: Ազգականիս տղան էր, որը զինվորական հագուստ էր խնդրել ու ես տանում էի: Տղան հորը անընդհատ «խեղդել» էր` ո՞ւր է Ձմեռ պապիկը: Ժամը 11-ի կողմերը եղբայրս զանգեց ու փոխանցեց հեռախոսը երեխային` Ձմեռ պապիկ ջան դու  դո՞ր ես: Ես էլ պատասխանեցի` բալիկ ջան ես կառքով եմ գալիս, իսկ ճանապարհին ձյուն է: Տղան` երբ կխասե՞ս…Ասում եմ` կհասնեմ մի ժամից: Տղան` ես կուլամ մինչև խասես…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ սիրված դերասանը:

26104640_1979640565637625_1799897787_o (1)

Արմեն Թովմասյանը մտածում է  նոր դերերի մասին և համոզված է, որ 2018 թվականին ինքը կստանա նոր հրավերներ ու հանդես կգա նոր կերպարով:

«Ես հավատում եմ Ձմեռ պապիկին,քանի որ դա բոլորիս հեքիաթի մասն է, որը չի կարելի կոտրել, որը արմատացել է մեր մեջ` մանկուց: Նոր տարին և Ձմեռ պապիկը նպատակների իրականացման հետ են կապվում: Ես հավատում եմ, որ Ձմեռ պապիկը դեռ կծեծի իմ դուռը և կհանձնի իր նվերները:Միշտ ես եմ եղել Ձմեռ պապիկ, բայց հիմա սպասում եմ իմ բաժին Ձմեռ պապիկին…»,-նշեց դերասանը:

26196937_1981272345474447_2134656196_n

Դերասանը հավատում է, որ բարեմաղթանքները տեղ են հասնում և անպայման կատարվում են.«Թող հաջորդ տարին լինի խաղաղության, բերք ու բարիքի և սիրո տարի…ես իմ հայ ժողովրդի զավակն եմ ու իմ երկիրը միշտ պետք է անպարտ լինի…»:

Պատրաստեց` Լուսին Ղազարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ