14 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Նախագահի պաշտոնում կներկայացնենք մի թեկնածուի, որ կունենա շատ լուրջ կենսագրություն. Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստում ամփոփվել է 2017 թվականի քաղաքական տարին: «Նիստում քննարկել ենք 2018 թվականի առաջին եռամսյակի անելիքները»,-նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ քննարկվել են նաև ՀՀԿ-ի անելիքները Ազգային ժողովում: «Քննարկել ենք նաև ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցեր»,-ասաց Է. Շարմազանովը: Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուի հարցին, ապա ՀՀԿ […]

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել է 37 զինծառայողի ընտանիքի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017թ. ընթացքում փոխհատուցել է 37 զինծառայողի ընտանիքի. հիմնադրամի միջոցներից փոխհատուցում է ստացել մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ դարձած 10 զինծառայող և 27 զոհված զինծառայողի ընտանիք: Հիմնադրամը զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների փոխհատուցումը սկսել է 2017թ. հունվարի 1-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զոհված զինծառայողների ընտանիքները հիմնադրամից միանվագ ստացել են […]

Առանց թույլտվության հրավառություն իրականացնելու համար 1 մլն դրամ տուգանք

ՀՀ Կառավարության այսօրվա հերթական նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրեց հրավառություն կազմակերպելու կարգի վերաբերյալ որոշման նախագիծը: Առաջարկվում է առանց թույլտվության հրավառություն իրականացնողին տուգանել 1 միլիոն դրամի չափով: Նույն արարքը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կատարելու դեպքում 2 միլիոն դրամով տուգանել: Նույն տրամաբանությամբ առաջարկվում է նաեւ տուգանել առեւտրային կամ ծառայություններ մատուցող այն կազմակերպություններին, որոնք կխախտեն օրենքով […]

Խուլիգանություն. 6 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու Շատին գյուղում հունվարի 7-ին մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները. 6 անձ ձերբակալվել է, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: 2018թ. հունվարի 7-ին՝ ժամը 16:15-ին, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Շատին գյուղի […]

Որևէ քաղաքացի, որ այժմ ունի աջ ղեկով մեքենա, որևէ սահմանափակման չի ենթարկվում

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տոխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ ճանապարհային երթևեկության մասին 1968 թվականի Վիեննայի կոնվենցիային համապատասխան երթեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ-ում սահմանված է աջակողմյան ճանապարհային երթևեկություն: «Դրանով պայմանավորված՝ ՀՀ ճանապարհաին երթեկության կանոնները սահմանված են ձախակողմյան ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցների երթևեկությանը համապատասխան , ինչպես նաև […]

Նոյեմբերյանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-40 մետր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ 09:30-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-40 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Իրանի արևելքում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի արևելքում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Քերման քաղաքից 62 կմ դեպի հյուսիս-արևելք: Մինչդեռ օջախը ֆիքսվել է 30 կմ խորության վրա: Երկրաշարժի հետևանքով տուժածների և փլուզումների վերաբերյալ տեղեկություն դեռևս չկա:

«Ճվճվ Արոյի» որդուն մեղադրանք է առաջադրվել ոստիկանների մահվան և փախուստի դիմելու համար

Երևանում հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 10-ին մեղադրանք է առաջադրվել «ԲՄՎX6» մակնիշի վարորդ Ս.Վարդանյանին։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսուքյան էջից։ Նախնական քննության տվյալներով՝ հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել […]

Ինչքան վնաս է քամին հասցրել Վանաձորում (տեսանյութ)

Հունվարի 9-ի լույս 10-ի գիշերը Վանաձորում գրանցված ուժեղ քամու հետևանքով հոսանքազրկվել էին քաղաքի մի շարք՝ մասնավորապես ծայրամասային Տարոն 1, 2, 3, 4, Լագեր և այլ թաղամասեր: Ծառերի ընկնելու հետևանքով վնասվել էին նաև գազատար խողավակներ, որի հետևանքով էլ դադարել էր որոշ թաղամասերի գազամատակարարումը: Հոսանքազրկման և գազամատակարարաման հետևանքով նշված թաղամասերի դպրոցներից և նախադպրոցական ուսումնական հաստատություններից սաներից տուն […]

Տարադրամի փոխարժեքը այսօր

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունվարի 10-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 482 դրամ նվազագույն և 483 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 486.50 դրամ նվազագույն և 487 դրամ առավելագույն փոխարժեքով:  Մեկ եվրոն այսօր գնվում է 572 դրամ նվազագույն և 576 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 581 դրամ նվազագույն և 586 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի