07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Որևէ քաղաքացի, որ այժմ ունի աջ ղեկով մեքենա, որևէ սահմանափակման չի ենթարկվում

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տոխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ ճանապարհային երթևեկության մասին 1968 թվականի Վիեննայի կոնվենցիային համապատասխան երթեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ-ում սահմանված է աջակողմյան ճանապարհային երթևեկություն:

«Դրանով պայմանավորված՝ ՀՀ ճանապարհաին երթեկության կանոնները սահմանված են ձախակողմյան ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցների երթևեկությանը համապատասխան , ինչպես նաև մյուս բոլոր տեխնիկական միջոցները, ճանապարհային նշանները , գծանշումները, լուսացույցերը տեղակայված են՝ հաշվի առնելով ձախակողմյան ղեկային կառավարման տրանսպորտային միջոցի վարորդի համար տեսանելի և ընակելի լինելու հանգամանքը»,-ասաց նա:

Մարտիրոսյանն ընդգծեց՝ սրանից ենթադրվում է՝ աջակողմյան ղեկային կառավարման տրանսպորտային միջոցների երթեկությունը վտանգ է ներկայացնում ճանապարհային երթևեկության անվտանգության համար. պարունակում է ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման ռիսկեր:

Նախարարը հիշեցրեց, որ նախատեսվում է արգելել աջ ղեկով տրանսպորտային միջոցների հաշվառումը և շահագործումը 2018 թվականի ապիրլի 1-ից: Նշված սահմանափակումը չի տարածվելու մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցների սեփականատերերի ու սեփականության վրա:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ տրված լուծումներով որևէ քաղաքացի, որ այժմ ունի աջ ղեկով մեքենա, որևէ սահմանափակման չի ենթարկվում: Նախարարը դրական արձագանք տվեց: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ