14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախագահի պաշտոնում կներկայացնենք մի թեկնածուի, որ կունենա շատ լուրջ կենսագրություն. Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստում ամփոփվել է 2017 թվականի քաղաքական տարին: «Նիստում քննարկել ենք 2018 թվականի առաջին եռամսյակի անելիքները»,-նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ քննարկվել են նաև ՀՀԿ-ի անելիքները Ազգային ժողովում: «Քննարկել ենք նաև ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցեր»,-ասաց Է. Շարմազանովը:

Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուի հարցին, ապա ՀՀԿ խոսնակը նշեց, որ կուսակցությունում նախագահի թեկնածուի հարցը կքննարկեն փետրվարին: «Աստիճանաբար քննարկումները մենք կսկսենք հաջորդ շաբաթվա ընթացքում,  դեռևս ՀՀԿ-ն պաշտոնական քննարկում չի սկսել, նախաքննարկման փուլում ենք»,-ասաց Էդուարդ Շարմազանովը: «Ամեն ինչ իր ժամանակին, հերթին, մենք նորմալ, մանրամասն կքննարկենք և կներկայացնեք, բայց կարծում եմ, որ ՀՀ նախագահի պաշտոնում կներկայացնենք մի թեկնածուի, որ կունենա շատ լուրջ կենսագրություն ու շատ լուրջ հետք ու նաև անելիք»,-ասաց նա:

Հարցին՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը համապատասխանում է այդ կերպարին, ՀՀԿ խոսնակն ասաց, որ Հարությունյանն արդեն հերքել է, թե ցանկություն ունի դառնալու ՀՀ նախագահ: «Մենք հարգում ենք Գագիկ Հարությունյանի որոշումը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ