13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

ՔԿՀ-ում խայտառակ վիճակ է.«Սասնա ծռեր»-ի անդամը չի դիմանում

Երևանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստի ժամանակ Արմեն Բիլյանի շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը կրկին անգամ միջնորդեց, որ իր պաշտպանյալին տեղափոխեն «Արմավիր»  ՔԿՀ: Փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները հերթով են քնում, որովհետև սարսափելի իրավիճակ է, հետևաբար Արմեն Բիլյանի հարցը հրատապ լուծում է […]

Արթիկի և Ախուրյանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  17-ին՝ 14:30-ի դրությամբ, Արթիկի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարները նշված ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման  աշխատանք: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Դատախազը վիժվածք էր անվանել Արայիկ Խանդոյանին. պաշտպանը մերժվեց

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստի ժամանակ Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց՝ մեղադրող Արամ Արամյանին գործի վարույթից հեռացնելու մասին: «Մեղադրող Արամ Արամյանը իմ պաշտպանյալի նկատմամբ անպարկեշտ արտահայտություն հնչեցրեց, սակայն նրա նկատմամբ միայն նախազգուշական սանկցիա կիրառվեց:Միջնորդում եմ, որ Արամ  Արամյանը հեռացվի […]

«Սասնա ծռեր»-ի երեք անդամի համար «Շտապ օգնության» բրիգադ է հրավիրվել/տեսանյութ/

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը: Արդեն հայտնել ենք, որ այսօրվա դատական նիստը ընդմիջվել էր Արայիկ Խանդոյանի առողջական վիճակի հետ կապված: Ընդմիջումից հետո նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ ընդմիջումը երկար է տևել, քանի որ «Շտապ օգնության» բրիգադ էր հրավիրվել Սմբատ Բարսեղյանի […]

Միայնակ գայլը վատացավ. «Սասնա ծռեր»-ը պահանջում են իրենց պաշտպաններին

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը:Նշենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալները հրաժարվել  էին նիստին մասնակցել, քանի որ իրենց բոյկոտով ցանկանում էին աջակցել հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանին: Նրանք հրաժարվեցին իրենց պաշտպաններից ու լքեցին դատական նիստերի դահլիճը: Դատավորը որոշում կայացրեց ներգրավել հանրային պաշտպանների: […]

Ոստիկաններին իրավունք կվերապահվի ձայնագրել ու տեսանկարահանել

Ազգային ժողովում քննարկվում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է հանցագործությունները կանխելիս, կամ բացահայտելիս հասարակական կարգի պահանութունը, այդ թվում նաև ճանապարահային երթևեկության անվտանգությունը ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ:  «Մասնավորապես օրենքում ամրագրված է, […]

«Ելքի» հեղինակած նախագիծն ընդունվեց

«Ելք» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովն ընդունեց առաջին ընթեցմամբ՝ 94 կողմ ձայնով: ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը ևս ընդունվեց առաջին ընթեցմամբ 94 կողմ քվեարկությամբ: […]

Էջմիածնի քաղաքապետին պատվերով զրպարտել են. մտավորականները բարկացած են

«Ենիչերիներին դուր չի գալիս համընդհանուր անկումներից դուրս տեսնել մի քաղաք, որը տարեց տարի ավելի շենանում և ներկայանալի է դառնում։ Կեղծ արժեքներով առաջնորդվող, երկիրի քանդարար, ազգը պառակտող ճարտարապետներին հանգիստ չի տալիս համատարած թալանչիների մեջ սրտացավ քաղաքապետի ներկայությունը»,-Henara.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էջմիածին քաղաքի բնակիչ, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: Բանաստեղծը անհանգստացած է. «Ո՞վ է նման պատվեր իջեցրել, ո՞վ […]

«Հանրային բողոքն անխուսափելի է, եթե նույնիսկ հունվարի 19-ին էլ չլինի, հետո է լինելու»

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասում է, որ հունվարի 19-ին նախատեսված թանկացումների դեմ իրենց երթն ամենևին էլ PRին չի միտված, այլ քաղաքացիների պայքարն է ընդդեմ թանկացումների: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց.  «Հարկային օրենսգրքով ավելացել է բենզինի, գազի և դիզվառելիքի ակցիզային հարկը, սրան զուգահեռ քաղաքացիներին աշխատավարձի իջեցում է սպասում,  եկամտային հարկն է ավելացվում։ Այս ամենի […]

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը գաղտնի դատ է արել և ազատել զինվորի կյանք խլած սպային

«2017թ. հոկտեմբերի 18-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում է կայացրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Անդոկ Գալստյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին: Արտուշ Գաբրիելյանը, հղում կատարելով ՀՀ օրենսդրության մի շարք հոդվածների, հանգել է հետևության, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցերով անկախ հանձնաժողովը, հիմնավոր հետևության հանգելու համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի