28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

ՔԿՀ-ում խայտառակ վիճակ է.«Սասնա ծռեր»-ի անդամը չի դիմանում

Երևանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստի ժամանակ Արմեն Բիլյանի շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը կրկին անգամ միջնորդեց, որ իր պաշտպանյալին տեղափոխեն «Արմավիր»  ՔԿՀ:

Փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները հերթով են քնում, որովհետև սարսափելի իրավիճակ է, հետևաբար Արմեն Բիլյանի հարցը հրատապ լուծում է պահանջում:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը ասաց, որ միջնորդությունը կքննարկի ավելի ուշ:

Դատական գործընթացին այսօր ներգրաված հանրային պաշտպանները նշեցին, որ չեն կարող մասնակցել դատական նիստերին, քանի որ ամբաստանյալները պահանջում են իրենց նախկին պաշտպաններին:

Դատավորը ընդմիջում հայտարարեց, որպեսի քննարկի հանրային պաշտպանների միջնորդությունը:

 Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ