Էջմիածնի քաղաքապետին պատվերով զրպարտել են. մտավորականները բարկացած են
«Ենիչերիներին դուր չի գալիս համընդհանուր անկումներից դուրս տեսնել մի քաղաք, որը տարեց տարի ավելի շենանում և ներկայանալի է դառնում։ Կեղծ արժեքներով առաջնորդվող, երկիրի քանդարար, ազգը պառակտող ճարտարապետներին հանգիստ չի տալիս համատարած թալանչիների մեջ սրտացավ քաղաքապետի ներկայությունը»,-Henara.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էջմիածին քաղաքի բնակիչ, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:
Բանաստեղծը անհանգստացած է. «Ո՞վ է նման պատվեր իջեցրել, ո՞վ է, որ չի ցանկանում տեսնել տեսանելին: Կարեն Գրիգորյանը միշտ էլ սատարում է էջմիածինցիներին»:
Խաչիկ Մանուկյանը նշում է, որ այս արձագանքը միայն իրենը չի, որ Էջմիածնում բնակվող բոլոր մտավորականներն էլ բարկացած են:
«Ակամայից մեր թշնամու մանկլավիկների վերածվածներն, իհարկե, չէին նշելու, թե ինչպես է Էջմիածնի քաղաքապետը վառելափայտով օգնում բազմաթիվ կարիքավորների, ֆինանսապես անապահով ուսանողներին օժանդակում ուսման վարձով, համահայկական նշանակության մշակութային բազմաթիվ միջոցառումներ կազմակերպում և հովանավորում… Հայաստանում համայքների հատուկենտ նման ղեկավաներ գուցե գտնեք, բայց մի բան, այնուամենայնիվ, նրան առանձնացնում է բոլորից։ Երբ աննկարագրելի տագնապով հետևում էինք ապրիլյան քառօրյային, առավելապես ինձ նմանները, որոնց զավակները արցախյան սահմանին էին, նրանց առաջինը օգնության մեկնած պահեստազորայինների մեջ Կարեն Գրիգորյանի գլխավորած մեծ ջոկատն էր, որն իր առաջադրանքները պատվով կատարեց։
Խառնակիչներին հեշտ չի լինելու հավասարակշռությունից հանել՝ ամուր հավատ, հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրում, դեռևս պատանի հասակից ինքնաձիգով երկրի սահմանին կանգնած քաջին, բայց մի ակնթարթ սիրտը դառնացնել կարող եք, և դա էլ ձե՛ր կոչումն է, լուսավոր հոգիներից խրտնած չարակիր գոյանքներ»,-խոսքը կեղծ լուրեր տարածողներին ուղղեց Խաչիկ Մանուկյանը: