13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

«Առնվազն անբարոյական է». դատախազը պահանջեց «պատժել» Անդրիաս Ղուկասյանին

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի դատաքննությունը: Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն այսօրվա նիստում   ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանին դատական սանկցիայի ենթարկելու միջնորդություն ներկայացրեց։  […]

«Երկիր Ծիրանին» հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և ՄԻՊ Արման Թաթոյանին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ այսօր նիստին տեղի ունեցած միջադեպի առթիվ։ Այս մասին հայտնում են Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունից։ «Այսօր՝ 2018թ փետրվարի 13-ին,  տեղի է ունեցել Երևան քաղաքի ավագանու հերթական նիստը:  Նիստի ընթացքում  տեղի է […]

Ոստիկանությունը վրա տվեց ժողովրդին, նռնակներ նետվեցին. անչափահաս վկան բացահայտեց

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի դատաքննությունը: Ասօրվա նիստում վկայի կարգավիճակում հարցաքննվեց Տիգրան Մկրտչյանը:  Նշենք, որ Տիգրանը 16 տարեկան է: Նա  դատարան […]

Մարտին Վարդազարյանին քաղաքապետարանից տեղափոխել են հիվանդանոց

Երևանի ավագանու նիստում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքներից հետո վատացել է ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը:   Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Սրտաբանական հիվանդանոց:  Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ավագանու հերթական նիստի ժամանակ իրարանցում է սկսվել, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ են հագել և ապակյա տարաներ բացլով գարշահոտություն տարածել դահլիճում: Ըստ նրանց՝ ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն […]

Ծռերի գործով փաստաբանը մեղադրեց դատավորին/տեսանյութ/

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի նստավայրում այսօր` փետրվարի 13-ին շարունակվում է  «Սասնա ծռեր» խմբի 11 անդամների գործով դատաքննությունը: Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր»-ի անդամները բոյկոտել են նիստը և նախագահող դատավոր Արթուր Օհանյանը նրանց վրա սանկցիա կիրառելով հեռացրեց դահլիճից: Նիստերի դահիճում գտնվող պաշտպաններից Հարություն Բաղդասարյանը հանդես եկավ հայտարարությամբ և […]

Մեզ հետ ուժի լեզվով խոսելը դատապարտված է ձախողման. Բակո Սահակյան

Փետրվարի 13-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքին և հանդես եկել ելույթով:  Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախյան շարժման վետերաններ, պետական […]

Լավ լուր օդերեւութաբաններից

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը  գրում է. «Այս շաբաթն էլ կանցնի գարնանային»: Հանրապետության տարածքում` Փետրվարի 12-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ի օրվա երկրորդ կեսին, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ […]

Իսկ ի՞նչ պետք է անեին, թողնեի՞նք, որ վերջնական լցներ մեր վրա՞. ավագանու անդամ

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը նիստի ժամանակ տեղի ունեցածի վերաբերյալ խոսելով՝ նկատեց, որ «Երկիր ծիրանի»-ի այսօրվա քայլը հարձակում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀԿ-ի վրա: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե քննադատում է արդյոք իր կուսակից գործընկերներն, ովքեր ձեռք են բարձրացրել «Երկիր ծիրանիի» անդամի վրա, նա պատասխանեց. «Իսկ ի՞նչ պետք […]

Սեֆիլյանի դավաճանն է. «Սասնա ծռեր»-ը ըմբոստացան/տեսանյութ/

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի նստավայրում այսօր` փետրվարի 13-ին շարունակվում է  «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը: Նշենք, որ այսօրվա նիստին չէին ներկայացել պաշտպանների մեծ մասը: «Սասնա ծռեր»-ի անդամները հայտարարեցին, որ չեն ցանկանում ներկա գտնվել նիստին, եթե իրենց պաշտպանները նիստերի դահլիճում չեն: Նախագահող դատավոր Արթուր Օհանյանը թույլ չտվեց նրանց լքել […]

Կրակոցներ Գավառում. 31-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

Գեղարքունիքի մարզում փետրվարի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժին հայտնել են, որ «զույգ ստորին վերջույթների եւ կոնքի բազմաթիվ հրազենային վիրավորումներ, աջ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, աջ ազդրի վերին երրորդականի օտար մարմին /գնդակ/» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamsyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածքներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի