13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Արտակարգ իրավիճակ. ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում (տեսանյութ)

Երևանի ավագանու նիստն այս անգամ ևս առանց միջադեպերի չի ընթանում: Ժամը 11-ին մեկնարկեց  ավագանու նիստը, որի օրակարգում է 24 հարց, այդ թվում՝ Արամ Մանուկյանի արձանի տեղադրմանը հավանություն տալու հարցը:  Իրարանցում սկսվեց, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ հագան և ապակյա տարաներ բացեցին՝  գարշահոտություն տարածելով դահլիճում: Ըստ նրանց՝ ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն այսպես են […]

Մի շարք պաշտոնյաներ մեղադրվում են

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված քննչական-դատավարական լայնածավալ գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների` առանձապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու օժանդակության, կաշառք ստանալու դրդչության, ինչպես նաև դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար պաշտոնեական դիրքի […]

Շիրակի պետական համալսարանից հրավիրում են ծանոթանալ իրավիճակին

ՇՊՀ գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ կոչով է հանդես գալիս: Հարգելի՛ ընկերներ. վերջին շրջանում Շիրակի պետական համալսարանին վերաբերող անհիմն շահարկումները ցավալիորեն դարձել են համապետական քննարկման խնդիրներ:  Համալսարանի գիտական խորհուրդը, առաջնորդվելով մտավորականներին հարիր ողջախոհությամբ, հինգ ամիսների ընթացքում կուտակված լռությունը փարատելով և հաշվի առնելով բուհում պարբերաբար կատարվող անակնկալ ստուգումները, անթաքույց հայտարարում է, որ մենք մեր համակազմով […]

«Առաջնորդները պետք է փոխվեն, հրամանատարները պետք է գնան առջևից»/տեսանյութ/

Պատմաբան Արմեն Կարապետյանը գտնում է, որ հայ ժողովրդին երկու բան է հարկավոր` հաց և հավատ: Պատմաբանի խոսքով այս երկու կարևոր արժեքների բացակայությունը արտագաղթի գլխավոր պատճառ է դառնում, այն դեպքում, երբ խոսքը հերոսածին և դարեր շարունակ հերոսներ ծնող ժողովրդին է վերաբերվում: «Հայաստանը քայլ անում է դեպի առաջ, դեպի եվրոինտեգրում  և այդ համաձայնագրի կնքումը ևս մեկ քայլ […]

Թող գնա, իր տունը հացադուլ անի. ՇՊՀ ռեկտորի պարզաբանումը (տեսանյութ)

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը  տեղեկանալով հացադուլ անող ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար ու դասախոս Հովհաննես Խորիկյանի մասին, նախ նշել է, որ մատնշված փոփոխությունը կատարվել է  դեռ մի տարի առաջ ու նման  պահվածքը  զուտ մտավախություն է, որ  առաջիկա  ամբիոնի վարիչների ընտրությունը չի կարողանա հաղթահարել Հովհաննես Խորիկյանը:     Ռեկտորի պարզաբանումը՝ Henaran.am-ի տեսանյութում:   Կարող եք տեսնել […]

Պետական ճաշ` ի պատիվ Բուլղարիայի նախագահի

պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի և տիկին Դեսիսլավա Ռադևայի՝ այսօր երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջպետական հարաբերություններին, ինչպես նաև փոխադարձ հարգանքի, նույնական արժեհամակարգի ու ավանդույթների վրա […]

Գյումրիում սկսվել է ռուս զինծառայողի սպանության գործով ՝ Իսլամական պետության համակիր երիտասարդի դատավարությունը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ,  սկսվեց Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող «Արգո» վաճառատան դիմաց 102-րդ ռազմաբազայի 21-ամյա պայմանագրային զինծառայող Յալպաև Դմիտրիի սպանության մեջ մեղադրվող Արման Ջանջուղազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը։ Դատական նիստը հետաձգվեց մեղադրող դատախազի չներկայանալու պատճառով։ Ըստ մեղադրական եզրակացության. «Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն բանի համար, որ […]

«Հայ-վրացական սահմանը պետք է մնա համագործակցության եւ բարեկամության գոտի». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 12-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Կացարավայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Կարեն Բեքարյանը եւ Արարատ Զուրաբյանը: Քննարկվել են երկկողմ օրակարգում առկա գերակայությունները, Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների միջեւ կապերի առավել ամրապնդման հնարավորությունները: […]

Արա Բաբլոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-15-ն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը եւ Արտաշես Գեղամյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Արա Բաբլոյանը Պետական […]

«Եթե ինքն էր դանակահարել, ապա «մայկան» կճղեր և կփաթաթե՞ր վերքերը». Գրիգորն անմե՞ղ է

«Բերդում 2016 թվականի մարտի 19-ինկատարված սպանության համար  Բերդի 26-ամյա բնակիչ Գրիգոր Մաթևոսյանին մեղադրելու ապացույցներ չկան»,-այսօր՝ փետրավար 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Գրիգոր Մաթևոսյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ Նշենք, որ Գրիգոր Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին և 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Փաստաբանը ներկայացրեց կատարվածը. «Գրիգորի մեքենան փչացել է, և նա գնացել է, որպեսզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի