26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շիրակի պետական համալսարանից հրավիրում են ծանոթանալ իրավիճակին

ՇՊՀ գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ կոչով է հանդես գալիս:

Հարգելի՛ ընկերներ.
վերջին շրջանում Շիրակի պետական համալսարանին վերաբերող անհիմն շահարկումները ցավալիորեն դարձել են համապետական քննարկման խնդիրներ: 
Համալսարանի գիտական խորհուրդը, առաջնորդվելով մտավորականներին հարիր ողջախոհությամբ, հինգ ամիսների ընթացքում կուտակված լռությունը փարատելով և հաշվի առնելով բուհում պարբերաբար կատարվող անակնկալ ստուգումները, անթաքույց հայտարարում է, որ մենք մեր համակազմով լծված ենք իրավաչափ ու բնականոն աշխատանքի:
Վեր մնալով սադրանքներից՝ բուհի գիտական խորհուրդը հայտարարում է, որ համալսարանն այսօր գնում է զարգացման ճանապարհով և այս հարցերով մտահոգ ցանկացած մեկին հրավիրում՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին: 

Մեկ այլ հայտարարությամբ էլ ՇՊՀ գիտական խորհուրդը կոչ է անում հացադուլ անող դասախոսին վերջ տալ հացադուլին:

Կո՛չ ՇՊՀ պատմության և փիլիսոփայության ամբիոնի ԺՊ Հովհաննես Խորիկյանին.
պարո՛ն Խորիկյան, հորդորում ենք դադարեցնել հացադուլը և անցնել բնականոն աշխատանքի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ