15 Մարտի, Saturday, 2025
KFC

Ոստիկանությունը վրա տվեց ժողովրդին, նռնակներ նետվեցին. անչափահաս վկան բացահայտեց

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի դատաքննությունը:

Ասօրվա նիստում վկայի կարգավիճակում հարցաքննվեց Տիգրան Մկրտչյանը:  Նշենք, որ Տիգրանը 16 տարեկան է: Նա  դատարան էր ներկայացել ծնողի հետ:

Տիգրանը հայտնեց, որ պատահաբար է հանդիպել ցուցարարներին, քանի որ տատիկի  տնից տուն էր գնում, իսկ տատիկը բնակվում է Սարի թաղում:

 «Մեկը գոռում էր, մեկը քայլում էր, հետո բախումները սկսվեցին»,-նշեց անչափահաս վկան:

Տիգրանը ասաց, որ չի հասկացել, թե ինչ է կատարվում շուրջս. «Ոստիկանները սկսեցին ժողովրդին վրա գալ: Նռնակներ նետվեցին: Ես փախա-մտա Սարի թաղի անծանոթ տներից մեկը: Ոտքս երկու տեղից կտորներ էին մտել: Հետ Շտապօգնությունն ինձ տարավ»,-պատմեց վկան:

Վկան հայտնեց, որ ժողովրդի կողմի ոստիկանների նկատմամբ հարձակում չի եղել, քարեր էլ չեն նետվել:

 «Դուք ձեր էությամբ ոստիկաններին սիրո՞ւմ եք»,-վկային հարցրեց դատավորը:

 «Դե նորմալ, էլի»,-պատասխանեց վկան:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ