06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

«Իմ պաշտպանյալը չճանաչեց այդ ինքնաձիգերն ու փամփուշտները». նոր զարգացումներ Սեֆիլյանի գործում

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննությունը: Այսօրվա դատական նիստին հրավիրված է փորձագետ Ռուդիկ Պողոսյանը, ով եզրակացություն է ներկայացրել հայտնաբերված ինքնաձիգերի և փամփուշտների մասով: Հրայր Թոփչյանի շահերի պաշտպան Գեորգի  Մելիքյանը հետաքրքրվեց, թե ինչու մանրամասնորեն չեն լուսանկարահանվել զենքի դետալները և քանի մասի կարող էր բաժանվել հիշյալ ինքնաձիգը: «Հնարավոր […]

«Հայաստանում մոլեգնում է իրավական տեռորը»

«Հայաստանում մոլեգնում է իրավական տեռորը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական ընդիմադիր գործիչ Գագիկ Սարուխանյանը: ««Սասնա ծռերի» անդամները ապստամբել են որոշակի հարցերի լուծում ստանալու նպատակով, սակայն այսօր դատապարտվում են տեռորիստի պիտակով և փաստորեն նրանք զենք էին բարձրացրել երկրում օրինականություն հաստատելու նպատակով: Դատարանը և դատախազությունը գրչով են պայքարում տղաների դեմ: Նրանք գրչով «տեռորի» միջոցով ուզում են , […]

Ձուլման խնդիր կա. ահազանգում է սոցիոլոգը /տեսանյութ/

Հայերը հեռանում են Հայաստանից: Հայերը հեռանում են արմատներց ու մոռանում են, որ մեր փոքր ժողովուրդը ունի իր սեփական լեզուն: Թեմայի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ: «Մենք ունեինք «Արդշինբանկ»-ի ղեկավար Վարդան Վարդանովը: Նա համալսարանը ավարտեց ու հետո սովորեց հայերեն: Նրա մայրը փաստորեն մանկության ժամանակ հետը հայերեն չէր խոսել: Հիմա հայերը տարբերվում են միայն` […]

Միայնակ գայլը վատացավ. «Սասնա ծռեր»-ը պահանջում են իրենց պաշտպաններին

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը:Նշենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալները հրաժարվել  էին նիստին մասնակցել, քանի որ իրենց բոյկոտով ցանկանում էին աջակցել հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանին: Նրանք հրաժարվեցին իրենց պաշտպաններից ու լքեցին դատական նիստերի դահլիճը: Դատավորը որոշում կայացրեց ներգրավել հանրային պաշտպանների: […]

«Եղել է վիրավորական ձևակերպում, հնչել է բավական կոշտ մեկնաբանություն»

«Բոլոր դեպքերում պատասխանը կարող էր փոքր ինչ այլ լինել: Ես չէի ուզենա գույները խտացնել և այդ գրառման հետ կապված՝ ծայրահեղ վիճակ ստեղծել, որովհետև հասարակության մեջ քաղաքական համակարգում պետք է հանդուրժողականության մթնոլորտ ձևավորենք և կարողանանք փոխադարձ հարգանքի սկզբունքով շփվել քաղաքացիների հետ»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն՝ անդրադառնալով պաշտպանության նախարար […]

Կեղծիք տարածողները պատասխան են տալու

Որոշ ԶԼՄ-ներ դարձել են զանգվածային ապատեղեկատվություն տարածող միջոց: Մնում է հասկանալ` մասնագիտական որակների բացակայությունն է պատճառը, թե սեփական շահերի հետապնդումը: Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարում է, որ վերջին օրերին մամուլով շրջանառվող լուրերը, թե քաղաքապետարանը մահացածներից հարկ է հավաքում,  իրենց լրագրող համարող մի քանի հոգու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է եւ լրագրողական ու մարդկային էթիկայի կոպիտ խախտում, քանզի […]

Ապաշխարհել ու զղջացել եմ. ցմահ դատապարտյալը՝ դատավորին

 «Նախկինում  մահապատժի  դատապարտված  Ստեփան Գրիգորյանն արդեն  չկա, ձեր առջեւ բոլորովին այլ մարդ է կանգնած: Դա հնարավոր էր միայն ապաշխարելուց եւ զղջալուց հետո»,-երեկ՝ հունվարի 15-ին վերաքննիչ քրեական դատարանում հայտարարել է արդեն 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը, ով արդեն երեք տարի տարբեր ատյաններում բողոքարկում  է իր վաղակետ ազատման հարցը:  Նշենք, որ այս անգամ ցմահ […]

«Հայաստանում «խոզի գրիպի» դեպքեր կան, բայց տարածվածություն չկա»./տեսանյութ/

«Մեծ Բրիտանիայում 60-ից ավելի մարդ է մահացել գրիպից, բայց այնտեղ բոլորովին այլ գրիպ է ՝ավտրալիական տեսակն է, որը տարածված է Անգլիայում: Մեր մոտ А և Б տեսակներն են միայն»,-այսօր՝ հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Ասոյանը նշեց, որ Հայաստանում էլ հայտնաբերվել և հաստատվել […]

Նամակը ստացել ենք, բայց Գ. Ծառուկյանին չի հասել տեխնիկական պատճառով. Էնֆիաջյան

««Ծառուկյան» խմբակցությունում «Ելք»-ի նամակը ստացել ենք, Գագիկ Ծառուկյանին նամակը չի հասել, և չստանալու պատճառը զուտ տեխնիկական է եղել»,-այսօր  խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն` անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իրականությանը չի համապատասխանում այն, որ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ստացել իրենց նամակը` աջակցելու նախագահի իրենց թեկնածուին: «Վստահեցնում […]

Գնելը հոր գիտությամբ լքել է զորամասը. կուրսանտի սպանության գործով վկա

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունը: Այսօրվա նիստի ժամանակ  հարցաքննվել է  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատար, ավագ սպա, մայոր Դավիթ Դավթյանը: Նա նշել է, որ ամբաստանյալներից բոլորին ճանաչում է:  Դավթյանը հայտնել է, որ դեպքի օրը զորամասում չի եղել: «Դեպքի պահին ես ի պաշտոնե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի