Ապաշխարհել ու զղջացել եմ. ցմահ դատապարտյալը՝ դատավորին
«Նախկինում մահապատժի դատապարտված Ստեփան Գրիգորյանն արդեն չկա, ձեր առջեւ բոլորովին այլ մարդ է կանգնած: Դա հնարավոր էր միայն ապաշխարելուց եւ զղջալուց հետո»,-երեկ՝ հունվարի 15-ին վերաքննիչ քրեական դատարանում հայտարարել է արդեն 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը, ով արդեն երեք տարի տարբեր ատյաններում բողոքարկում է իր վաղակետ ազատման հարցը:
Նշենք, որ այս անգամ ցմահ դատապարտյալը բողղոքարկում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ վաղաժամկետ ազատ արձակելը մերժելու վերաբերյալ:
Դատարանը նշել էր, որ Ստեփան Գրիգորյանը երկու անգամ կարգապահական տույժի է ենթարկվել, կա անկախ հանձնաժողովի բացասական եզրակացությունը եւ կա կատարված հանցագործություն, որի համար դատապարտվել էր մահապատժի:
« Երկու տույժը այն էլ բջջային հեռախոսը, համադրելի չեն այդ արարքի ծանրության հետ, այդքան երկար ազատազրկման տարիների հետ, վերջինն էլ 6 տարի առաջ է ստացել»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրւյցւմ նշեց Ստեփան Գրիգորյանի շահերի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը:
Ռևազյանը հայտնում է, որ Ստեփան Գրիգորյանը խրախուսանքներ էլ ունի, սակայն չգիտես ինչու դատարանում միայն տույժերից են խոսում:
Դատական նիստը հետաձգվեց քանի որ նախագահող դատավր մանուշակ Պետրոսյանը գործին դեռ ծանոթ չէ:
Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: 2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ: Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար:
Ստեփան Գրիգորյանի բոլոր դիմումները մերժվել են: