Նամակը ստացել ենք, բայց Գ. Ծառուկյանին չի հասել տեխնիկական պատճառով. Էնֆիաջյան
««Ծառուկյան» խմբակցությունում «Ելք»-ի նամակը ստացել ենք, Գագիկ Ծառուկյանին նամակը չի հասել, և չստանալու պատճառը զուտ տեխնիկական է եղել»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն` անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իրականությանը չի համապատասխանում այն, որ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ստացել իրենց նամակը` աջակցելու նախագահի իրենց թեկնածուին:
«Վստահեցնում եմ, որ ՀՀ-ում տեղի ունեցող յուրաքանչյուր կարևորագույն գործընթացի հետ կապված անձամբ պարոն Ծառուկյանը տեղեկացված է լինում, և այս գործընթացի հետ կապված պարոն Ծառուկյանը մեկնաբանել է Գյումրիում և լրագրողներին ներկայացրել է մեր դիրքորոշումը»,- հավելեց նա:
Էնֆիաջյանը հավելեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մտնելու մի գործընթացի մեջ, որտեղ նա պարտություն է ունենալու: