06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Ազգային ժողովում վճռորոշ պահ է /Ուղիղ միացում/

Այսօր` ժամը 12-ին, կմեկնարկի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը: Սպասվում է, որ կքննարկվի Գլխավոր դատախազի ընտրության հարցը, ինչպես նաև Ազգային ժողովը կանդրադառնա նոր Կառավարությանը: Հիշեցնենք, որ կառավարության հրաժարականից հետո վարչապետի նոր թեկնածուն՝ ՀՀԿ-ի միաձայն քվեարկությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն է: Այս նիստի ընթացքում քննարկվելու է նաև Հարկային օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ: Նկատենք, որ սպասվում է, որ […]

Ադեկվատ զիջում /վիդեո/

Քաղաքագետ Աղասի Ենոքյանից Henaran.am-ը հետաքրքրվեց, թե ինչու քաղաքական շրջանակներում՝ և ընդդիմադիր, և իշխանական, դադարեցին խոսակցությունները հողեր հանձնելու և զիջումներ անելու վերաբերյալ, արդյոք դա կապ ունի նախընտրական փուլի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

«Ես ինստիտուտում հոգեբանություն անցել եմ, բայց կդժվարանամ ՀՀԿ-ի հոգեկան տվայտանքները մեկնաբանել»

«Քվեարկած ընտրացուցակների հրապարակումը կլինի առ ոչինչ, եթե իրավական հստակ ընթացակարգեր չեն հետևելու»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության ձախողումից հետո նոր քննարկումներին: «Բայց ես քանիցս ասել եմ, ինձ համար քվեարկած ընտրացուցակը ոչ Մոդիլյանիի, ոչ Ռենուարի, ոչ էլ Ռեմբրանդտի կտավ է, որ կպցնենք պատին և […]

Ամաչում են տանից դուրս գալ. սահմանամերձ գյուղի ողբերգությունը /վիդեո/

«Աղջիկս հինգ երեխա ունի և ապրում է վարձով: Հինգ երեխան էլ դպրոցական են ու չեն կարող գնալ դպրոց: Հինգ երեխան էլ շոր չունեն ու ծայրահեղ վիճակ է , չգիտենք ինչ անենք»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի բնակչուհի Սվետլանա Սարգսյանը: Սվետլանա Սարգսյանը նշեց, որ երեխաները 7-ից 15 տարեկան են: Նրանք հաճախ […]

Ո՞վ է ասել, որ դա է բանալին. Վ. Հովհաննիսյանն` ընդդիմությունից

«Գուցե արժեր, գուցե չարժեր, դժվար է ասել»,-Henaran.am-ի հարցին, թե չի կարծում, որ ՏԻՄ ընտրություններում ընդդիմության արժեր միավորվել ու միասնական պայքար ծավալել իշխանության դեմ, այպես արձագանքեց ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության անդամ Վահե Հովհաննիսյանը: «Իսկ ո՞վ է ասել, որ բոլոր ընդդիմադիրները պետք է համախմբվեն: Ո՞վ է ասել, որ դա է բանալին: Դա մի թեզ է, որ 20-25 […]

Նատաշան ուղղաթիռը չտարավ Ադրբեջան, այլ բերեց Հայաստան … ու հայտարարվեց մահացած

Այդ կնոջը հանդիպեցի պատահաբար: Սովորական ռուս կին էր: Ազատամարտիկների հետ խաղաքարտերով ”բլոտ” էր խաղում: Բացականչությունները կիսահայերեն ու ռուսերեն մի տեսակ անկեղծ, բայց նաև պատերազմ ունեցած մարդուն հատուկ: Նատաշա, այդպես անվանեմ նրան ուղղակի, որովհետև դեռևս վախ ու սարսափ ունի իր մեջ այս կինը: Նա Արցախյան պատերազմի մասնակից է դարձել մարդկային մղումներից ելնելով: Հեռավոր 90-ին իրեն վստահված […]

ԼՂ հակամարտության կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ ԼՂ կարգավիճակի դիմաց․ Ուորլիք

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լայնածավալ հարցազրույց է տվել INTERFAX.RU-ին, որի ընթացքում խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։ Անդրադառնալոց Մոսկվայում համանախագահների ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը՝ Ուորլիքն ասել է, որ մոտ մեկ ժամ տեւած հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում խաղաղ գործընթացն ու հետագա քայլերը: «Դա արդյունավետ հանդիպում էր: Պետք է հասկանալ, որ կարգավորման կառուցվածքը […]

Գեներալ Մանվելը չի խնայել որդուն /վիդեո/

ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր Վարդան Դևրիկյանը ՏԻՄ ընտրություններից առաջ ցանկացավ անդրադառնալ գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի բարոյական նկարագրին: Վարդան Դևրիկյանը նշում է, որ Գեներալ Մանվել Գրիգորյանը որդուն իր հետ պատերազմ է բերել, երբ վերջինս հազիվ 13 տարեկան էր: «Որդին անբաժան էր հորից և նրա հետ լինում էր ամենավտանգավոր տեղերում: Ես դեռ […]

«Ոչինչ չի փոխվել» /վիդեո/

«Հնարավոր է՝ օլիգարխները ոչ թե անմիջականորեն, այլ  իրենց ներկայացուցիչները փորձեն առաջ մղվել: Նույնիսկ այս պայմաններում,  եթե մինչև ընտևրությունները լուրջ քաղաքական ընտրություններ չծնվեն և որոշակի լուրջ գործընթացդներ չընթանան,  ապա առաջիկա խորհրդարանական ընտրություններից հնարավոր չէ մեծ ակնկալիքներ ունենալ», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Վերջինս շեշտեց՝ ոչինչ չի փոխվել. ընտրակեղծիքներ եղել են ու […]

Սեյրան Օհանյանը կնշանակվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար․ INTERFAX

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ նոր գլխավոր քարտուղար, գրում է INTERFAX.RU-ն։ Այս մասին լրատվամիջոցին հայտնել է ՌԴ կառավարությունում տնվող նրա աղբյուրը: «Մոտ ժամանակներում Օհանյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից: Նա կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը», – ասել է գործակալության աղբյուրը: INTERFAX.RU-ն նշել է, որ ավելի վաղ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ կազմակերպության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի