10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Գեներալ Մանվելը չի խնայել որդուն /վիդեո/

ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր Վարդան Դևրիկյանը ՏԻՄ ընտրություններից առաջ ցանկացավ անդրադառնալ գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի բարոյական նկարագրին:

Վարդան Դևրիկյանը նշում է, որ Գեներալ Մանվել Գրիգորյանը որդուն իր հետ պատերազմ է բերել, երբ վերջինս հազիվ 13 տարեկան էր:

«Որդին անբաժան էր հորից և նրա հետ լինում էր ամենավտանգավոր տեղերում: Ես դեռ զինվոր էիր և մի օր համարձակություն հավաքելով հարցրի Մանվել Գրիգորյանին այս մասին: Նա ասաց՝ եթե սխալվեմ, ապա իմ սխալի համար չեմ ուզում միայն բրիգադի զինվորները պատասխան տան: Թող պատասխան տամ նաև ես՝ իմ տղայի կյանքով»,-հիշեց Վարդան Դևրիկյանը:

Վարդան Դևրիկյանը տարբեր դեպքեր հիշեց կապված Կարեն Գրիգորյանի հետ: Նա նկատեց, որ նման երիտասարդ առաջնորդի կարիքը ամենուր կա:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ