28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ո՞վ է ասել, որ դա է բանալին. Վ. Հովհաննիսյանն` ընդդիմությունից

«Գուցե արժեր, գուցե չարժեր, դժվար է ասել»,-Henaran.am-ի հարցին, թե չի կարծում, որ ՏԻՄ ընտրություններում ընդդիմության արժեր միավորվել ու միասնական պայքար ծավալել իշխանության դեմ, այպես արձագանքեց ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության անդամ Վահե Հովհաննիսյանը: «Իսկ ո՞վ է ասել, որ բոլոր ընդդիմադիրները պետք է համախմբվեն:

Ո՞վ է ասել, որ դա է բանալին: Դա մի թեզ է, որ 20-25 տարի կրկնվում է ընդդիմությունը միավորվի, որ իշխանափոխություն անի: Իսկ ո՞վ է ասել, եթե չի ստացվում, ուրեմն...Իմ իմանալով` նույնիսկ չի էլ քննարկվել այդ տարբերակը: Քաղաքական ուժեր են, թող գնան ընտրությունների: Ես ոչ մի վատ բան դրանում չեմ տեսնում: Թող հասարակությանը ներկայացնեն իրենց ծրագրերը, տարբեր ծրագրերը, իսկ հասարակությունն ընտրի: Ես միավորվելը պարտադիր պայման չեմ համարում»,-հավելեց նա:

Հարցին, թե նորաստեղծ «Համախմբում» կուսակցությունն արդյոք պատրաստ է այդ պայքարին, Վ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո, խնդիր չկա: Իհարկե, նոր ենք ստեղծվել, այդ հանպատրաստիի գործոնը կա, բայց քարոզարշավը կա, նորմալ ծրագիր ունենք, նորմալ կմասնակցենք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ