«Սկսվել է ոչ թե իշխանություն-ընդդիմություն, այլ ընդդիմություն-ընդդիմություն պայքար»
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մտահոգված չէ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությամբ, որ ՀԱԿ-ը պատրաստվում է միավորվել ընդդիմադիր ուժերի հետ և 2017-ին իշխանափոխություն իրականացնել։«Հայտարարություններ անող ուժերին կխնդրեի, որ նախևառաջ իրենք իրենց մեջ տեսնեն պրոբլեմը։ ՏԻՄ ընտրություններին, մենք տեսանք, որ ընդիմության մի լուրջ ընտրազանգված ձայն չտվեց իշխանությանը, բայց նաև ձայն չտվեց ՀԱԿ-ին։ […]