12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Անակնկալ չի եղել

«Մեր որոշ տարածքային կառույցներում վաղուց նման նախաձեռնություն կար: Տարբեր առաջարկներ են եղել, առաջարկներից մեկն էլ այն էր, որ քաղխորհրդի նիստ հրավիրենք, և քաղխորհրդի որոշմամբ դիմենք պարոն Ծառուկյանին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց երեկ կայացած ակցիայի մասին, որով քաղաքացիները կոչ էին անում Ծառուկյանին վերադառնալ քաղաքականություն:

Զոհրաբյանն ասաց, որ գիտեր, որ տարածքային կառույցների ակտիվ ներկայացուցիչները  Ծառուկյանի տան մոտ պետք է հավաքվեն և պահանջեն նրա վերադարձը քաղաքականություն: Այնտեղ է եղել նաև  խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: «Այստեղ որևէ անակնկալ բան չկա: Հանդիպում չի կայացել պարոն Ծառուկյանի հետ, ուղղակի փոխանցել են դիմում-խնդրանքը: Սա նորմալ պրոցես է»,-հավելեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Նա նկատեց, որ ինքը Գ. Ծառուկյանի հետ որևէ քաղաքական հարց երբևէ չեն քննարկում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ