18 Հունվարի, Saturday, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Սխալ գիծ է տարվել. արդյունքը` հիասթափություն

Մոտենում են խորհրդարանական ընտրությունները, և հաշվի առնելով ներքաղաքական կյանքում ընթացող իրադարձությունները, իշխանությունից, ընդդիմությունից ունեցած հիասթափությունը հարց է առաջանում արդյոք հասարակությունը դեռ հետաքրքրված է մնում քաղաքականությամբ: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծում է, որ այո, քանի որ ինչքան ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը վատ է, այնքան ժողովուրդը հետաքրքրվում է քաղաքականությամբ: Նրա խոսքով` քաղաքականությամբ չեն հետաքրքրվում այն հասարակություններում, որտեղ մարդիկ մտածում […]

Հենց զգամ, որ ես օգուտ չեմ տալու՝ մի օր ավելի չեմ մնալու․ ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը հեռուստաընկերություններին   Սաթիկ Սեյրանյան, «Արմենիա» հեռուստաընկերություն – Բարև Ձեզ, պարոն վարչապետ: Առանց լիրիկական զեղումների, այս կառավարության պրագմատիզմին համահունչ միանգամից անցնենք հարցերին: Նշանակվելուց գրեթե անմիջապես հետո Դուք հայտարարեցիք, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է շատ ծանր վիճակում: Հիմա ինչ-որ ժամանակ է անցել և կարողացել եք, հասցրել եք որոշակի ծանոթանալ ընդհանուր վիճակին: Կարո՞ղ […]

«Կա հանրային պահանջ, որ Ազգային ժողովը նույնպես բարեփոխվի» (վիդեո)

«Կառավարությունը հիմնականում փոխվեց փոփոխությունները շատ դինամիկ են ու միտված են բոլոր ոլորտներին, իհարկե կա նաև հանրային պահանջ, որ Ազգային ժողովը նույնպես բարեփոխվի»,-Henaran.am_ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Ըստ նրա` կուսակցություններն իրենց ներսում պիտի աշխատեն, ավելի լավ ներկայանան: Մանրամասները` տեսանյութում:

Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է, քանի որ չի մասնակցել թուրքական «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի երրորդ տուրի խաղին։ Այս մասին գրում է  The Times-ը: Մխիթարյանը  վստահ է՝  լիովին վերականգնվել է ազդրի մկանային վնասվածքից եւ պատրաստ էր խաղադաշտ դուրս գալ այդ խաղում, որում անգլիական ակումբը հաղթել էր 4:1 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղից […]

Կորած է այն մարդն, ով հենարան չունի. Շառլ Ազնավուր

«Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ: Երբեք չեմ սիրել պարտվել: Երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ: Պարտություններով ու դժվարություններով լի իմ կարիերայի առաջին տարիներին ուղեկցող ողջ դառնությունը և ծաղրուծանակը ընտանիքիս […]

Հղի կինը ու երեք տղաները կարող են հայտնվել բաց երկնքի տակ․ամուսինը ելք չի տեսնում

«Նկուղում ենք ապրում ու ապագա զինվորներ մեծացնում, ով պետք ա մեզ գոնե մի քիչ օգնի։ Պետությունը ինչ ա մտածում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երեք տղաների հայր , անապահով Կամո Շահբազյանը։ Կամո Շահբազյանի կինը Մանուշ Շահբազյանը սպասում է չորրորդ երեխային, մինչդեռ նրանք սեփական տանիք չունեն և ապրում են հանրակացարանային նկուղում։ Հիշեցնենք, որ օրեր առաջ 34 ամյա […]

Ոչ մի համաձայնություն չի լինի`առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին բանակցությունների. Ուորլիք

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն Ադրբեջանում հանդիպել է լրագրողներին, որի ընթացքում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: Նա հայտարարել է, որ ոչ մի համաձայնություն չի լինի` «Առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին բանակցությունների»,  գրում է Trend գործակալությունը։ Ուորլիքը նշել է, որ ստատուս-քվոն կայուն չէ, եւ անհրաժեշտ է աշխատել ավելի արդյունավետ` խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու համար: «Երկու երկրների երեխաներն […]

«Մենք ռեալ կվերցնենք Բաքուն »

«Այս գիշեր վերադարձանք Արցախից՝ հպարտության զգացումով։ Դիվերսիոն նեթափանցման փորձը Հայոց բանակի զինվորը հաջողությամբ հետ էր մղել։ Ադրբեջանցի զինվորների դիակները մեր համար հպարտանալու առիթ չեն։Մենք զինվոր ենք ու չենք ուրախանում հակառակորդի զինվորի մահով։ Մենք մեր երկիրն ենք պաշտպանում, ուր փռում ենք նրանց , ով ուզում է դառնա մեր հողում բռնատեր »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան […]

Հայաստանցի ուղեւորի պատճառով Կիեւից Մինսկ թռչող ինքնաթիռը ստիպված հետ է վերադարձել

Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Կիեւից Մինսկ թռչող ինքնաթիռում: «Բելավիա» ավիաընկերության «Բոինգ 737-800» օդանավը, որը կատարում էր Կիեւ- Մինսկ В2−840 չվերթը, ստիպված է եղել վերադառնալ Կիեւի օդանավակայան` Ուկրաինայի Անվտանգության ծառայության պահանջով, հայտնում է TUT.BY-ն։ «Բելավիա» ընկերության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 15։36-ին Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կմ հեռավորության վրա […]

Շիրակի մարզում երկրաշարժ է գրանցվել

Հոկտեմբերի 21-ին, տեղական ժամանակով ժամը 22.03-ին (Գրինվիչի ժամանակով` 18.03) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Շիրակի մարզի Աշոցք գյուղից 13 կմ դեպի հարավ-արևելք: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.940 և արևելյան երկայնության 43.950: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի