27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սխալ գիծ է տարվել. արդյունքը` հիասթափություն

Մոտենում են խորհրդարանական ընտրությունները, և հաշվի առնելով ներքաղաքական կյանքում ընթացող իրադարձությունները, իշխանությունից, ընդդիմությունից ունեցած հիասթափությունը հարց է առաջանում արդյոք հասարակությունը դեռ հետաքրքրված է մնում քաղաքականությամբ:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծում է, որ այո, քանի որ ինչքան ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը վատ է, այնքան ժողովուրդը հետաքրքրվում է քաղաքականությամբ: Նրա խոսքով` քաղաքականությամբ չեն հետաքրքրվում այն հասարակություններում, որտեղ մարդիկ մտածում եմ ավելի շատ բարեկեցություն ունենալու, աշխատանքից հետո հանգստանալու, և ոչ թե սոցիալական խնդիրների մասին: «Ցավոք սրտի ՀՀ-ի համար, մեր հասարակությունը հետաքրքրված է, խնդիրն այլ է, թե իրո՞ք հասարակությունը հավատում է  արադարությանը և հավատո՞ւմ է, որ երկրի դեմ ծառացած խնդիրները գործող իշխանությունը կարող է լուծել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե ընտրակաշառք վերցնող հասարակությունն արդարության գիտակցում ունի, նա արձագանքեց, թե այդ ընտրակաշառքն այլևս ազդեցություն չի ունենում ընտրությունների արդյունքների վրա, ամեն դեպքում այդպես է Գյումրիում. «Այլ բան է, որ հասարակությունը վերցնում է  այդ ընտրակաշառքը` մտածելով, որ դա իրենից գողացված փողեր են»,-նկատեց Գ. Համբարյանը:

Քաղաքական վերլուծաբան, գրող Արծրուն Պեպանյանն այլ կարծիքի է. նա համարում է, որ 25 տարի շարունակ ներքաղաքական դաշտը սխալ գիծ է տարել` առանց հաշվարկելու մարդկանց տարել են ընտրությունների, հանրահավաքների, պայքարի, իսկ առանց հաշվարկելու չէր կարելի դա անել: «Նման քայլերն ավերում են երկիրը, դա հակացուցված է, ժողովրդին հուսահատեցնում են, պատկերացրեք ես ու դուք մի 10 հոգի վերցնենո ու գնանք 50 հազարանոց բանակի դեմ կռվենք: Ժողովուրդը հիմա չի գնում ու հասկանալի է դա»,-մեզ հետ զրույցում ասաց նա:

Արծրուն Պեպանյանի համոզմամբ միակ լուծումը ժողովրդին հիասթափությունից հանելու քաղաքական դաշտի մտածողության փոփոխությունը կլինի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ