12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է, քանի որ չի մասնակցել թուրքական «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի երրորդ տուրի խաղին։ Այս մասին գրում է  The Times-ը:

Մխիթարյանը  վստահ է՝  լիովին վերականգնվել է ազդրի մկանային վնասվածքից եւ պատրաստ էր խաղադաշտ դուրս գալ այդ խաղում, որում անգլիական ակումբը հաղթել էր 4:1 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղից հետո հայտարարել էր, որ Հենրիխ Մխիթարյանը պետք է աշխատի լավ մարզավիճակում լինելու  համար եւ սպասի իր շանսին:

Հիշեցնենք, որ 27-ամյա Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ