«Մենք ռեալ կվերցնենք Բաքուն »
«Այս գիշեր վերադարձանք Արցախից՝ հպարտության զգացումով։ Դիվերսիոն նեթափանցման փորձը Հայոց բանակի զինվորը հաջողությամբ հետ էր մղել։ Ադրբեջանցի զինվորների դիակները մեր համար հպարտանալու առիթ չեն։Մենք զինվոր ենք ու չենք ուրախանում հակառակորդի զինվորի մահով։ Մենք մեր երկիրն ենք պաշտպանում, ուր փռում ենք նրանց , ով ուզում է դառնա մեր հողում բռնատեր »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Յուրի Միքայելյանը։
Անդրադառնալով ԼՂ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե Ադրբեջանը գնում է պատերազմի, պարզապես մենք չենք ուզում դա ճիշտ վերլուծել, Յուրի Միքայելյանը ընդգծեց․«Եթե Ալիևը երազում է Երևանի մասին, ապա մենք ռեալ կվերցնենք Բաքուն։ Մեր զենքը մեր դուխով զինվորն է, մեր հույսը վարձկանների վրա չի։ Չեմ ուզում անդրադառնալ Սամվել Բաբայանի հայտարարությանը, կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է։Ուզում եմ հավաստել, որ վախեցող չկա․․․․կռվել ենք ու էլի պատրաստ ենք»։