Նրա գլխի հետ ինչ-որ բան այն չէ․ Քլինթոնի օգնականի սկանդալային հայտարարությունը
Wikileaks կայքը հերթական սկանդալային նյութերն է հրապարակել։ Համաձայն դրանց՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգնական Խումա Աբեդինը նամակ է գրել նախընտրական շտաբի ղեկավարներին, նշելով, որ Քլինթոնի «գլխի հետ ինչ-որ բան այն չէ»։ «Նա ստիպված է լինելու ելույթի ժամանակ հուշումներից օգտվել, նրա գլխի հետ դեռ ինչ-որ բան այն չէ»,- գրել է նա։