31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

«Իգլան»՝ երկրի առաջին դեմքի դե՞մ

 «Իգլան» հակաօդային, ձեռքի վրայից կրակվող զենք է, հնարավոր է կրակել միայն օդում գտնվող թիրախի վրա՝ ուղղաթիռ, ինքնաթիռ: «Մարտական իրավիճակում կարող է օգտագործվել, կռվի դաշտում և տեռակտերի համար»,-Henaran.am-ի հետ զրույցում` անդրադառնալով Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությանը` նկատեց Հետախույզ Վովա Վարդանովը:  Ում դեմ էր սա ուղղված, արդյոք ոչ նախագահ Սերժ Սարգսյանի, եթե հաշվի առնենք Արցախի նախկին պաշտպանության […]

« Արյան մեջ էին ու ես չէի կարողանում օգնել».ապրիլյան պատերազմի հերոսը հուզվեց/տեսանյութ/

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ականի բեկորից գլխի շրջանում վիրավորված և ծանր վիրահատության ենթարկված Դանիել Դավթյանը  օրերս նորից կվիրահատվի: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմի մասնակից Դանիելը: «Աջ աչքս չի շարժվում և ձախակողմյան թուլություն ունեմ: Նորից պետք է վիրահատվեմ, որովհետև իմ ուղեղում դեռ երկու բեկոր կա: Չորս բեկոր է եղել ու երկուսը հանել […]

«Մենք ո՜ւր, ընտրակաշառքն ո՜ւր, ա՛յ ցավդ տանեմ»

«Նախընտրական քարոզարշավը  մեր համայնքում  շատ լավ է անցնում՝ ուրախ, զվարթ…  Մի քիչ ցրտահարությունից ենք նեղված, բայց քարոզարշավի առումով ամեն ինչ նորմալ է ընթանում»,  – Henaran.am-ի    հետ զրույցում  նշեց Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի ղեկավար Վալերիկ Գյուլամիրյանը: Վերջինս շեշտեց՝ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, պատգամավորության թեկնածուներ արդեն եղել են Քաղցրաշեն համայնքում՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում, որոշներն էլ դեռ պետք […]

«Սամվել Բաբայանի ձերբակալությունը իշխանության օպերացիան է»

Արցախի «Վերածնունդ» կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանը Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով լուրերին, թե ձերբակալվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին նախարար Սամվել Բաբայանն, ասաց, թե ինքն այդ լուրը կարդացել է լրատվամիջոցներում, իսկ հետո նրա շրջապատի մարդիկ հաստատել են դա: Ըստ Հայկ Խանումյանի` այս ձերբակալությունը ներքաղաքական գործընթացների հետ է կապված, մասնավորապես ՕՐՕ դաշինքին աջակցելու համար: Նա հավելեց, որ այս […]

Թող իրենք մտածեն, թե որտեղ թաքցնեն իրենց փող բաժանելու ցուցակները. Թադևոսյանը` Նաիրա Զոհրաբյանին

«Ոչ մի արձագանք չեմ տալիս, որովհետև ես չեմ ուզում լուրջ թեման դարձնել կուսակցական քննարկումների թեմա: Մենք ունենք հստակ առաջարկ, թող արձագանքեն ծրագրին»,-Henaran.am-ին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանն` անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր ու «Ծառոկյան» դաշինքի ցուցակով առաջադրված թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը: Նշենք, որ Զոհրաբյանը, խոսելով ՀԱԿ-ի խաղաղության ծրագրից, […]

Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշեն արցախցիները. Շարմազանովը` Տեր-Պետրոսյանից

«Չեմ կարծում, որ ես պետք է Առաջին նախագահի հարցազրույցներին գնահատական տամ, մանավանդ որ ինքն այն անձնավորությունն է և այն պետական գործիչն է, որը Ղարաբաղյան հիմնահարցին տիրապետում է խորքից: Իհարկե, կլինեն թեզեր, որ մեր կուսակցությունները կունենան տարբեր կարծիքներ, բայց ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ որևէ մեկը չի կարող մեղադրել Տեր-Պետրոսյանին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ […]

Ասում են` երբ վարչապետ դարձար, Ռոբերտ Քոչարյանին ճակատից խփեիր. Արամ Սարգսյան

«Հայաստանի դժբախտությունը շատ կուսակցությունները չեն, նրանից չէ, որ երեխեքն արտագնա աշխատանքի են գնում, աշխատանք չունեն»,-այսօր Շիրակի մարզի Ախուրյան գյուղում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ տաղանդավոր երեխաներ ինչպես նախկինում են եղել, հիմա էլ կան: Ա. Սարգսյանի խոսքով` այսօր 2200 թափուր աշխատատեղ կա ՏՏ ոլորտում: Սակայն ամեն […]

«Հաց բերողին» հուղարկավորեցին /ֆոտո/տեսանյութ/

Հազարավոր մարդիկ այս պահին Երեւանի Շահումյանի գերեզմանոցին կից Սան լազարո սգո սրահից վերջին հրաժեշտն են տալիս «Հաց բերող» Արթուր Սարգսյանին։ Արթուր Սարգսյանի դագաղը բարձրացրել են գլխից վերեւ եւ սրահից դուրս բերելիս բոլորը ծափահարում էին։ Այս կան բազմաթիվ երիտասարդներ, ովքեր պահել են Արթուրի նկարները եւ նրանք վզին դրոշն են կրում։ Հուղարկավորության արարողությանը ներկա են տարբեր քաղաքական […]

Արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերած էմիրաթական կողմի ավանդական ջերմ ընդունելության համար: Նշելով, որ ոչ այնքան երկար ժամանակ է անցել Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ իր վերջին […]

Միջադեպերը կարող են հրահրվել չուզողների կողմից. Շ. Թորոսյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Շիրակ Թորոսյանն ասում է, որ չնայած մի քանի միջադեպերի` քարոզարշավի ընդհանուր ընթացքը բնականոն ու նորմալ է: «Խոշոր հաշվով մենք ականատես ենք լինում քաղաքական ու բավականին քաղաքակիրթ պայքարի: Այս ընտրություններն առանձնանում են նրանով, որ հստակ քաղաքական պայքար է ընթանում, քաղաքական ուժերը ներկայացրել են հստակ ծրագրեր, և ընտրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի