11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

« Արյան մեջ էին ու ես չէի կարողանում օգնել».ապրիլյան պատերազմի հերոսը հուզվեց/տեսանյութ/

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ականի բեկորից գլխի շրջանում վիրավորված և ծանր վիրահատության ենթարկված Դանիել Դավթյանը  օրերս նորից կվիրահատվի:

Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմի մասնակից Դանիելը:

«Աջ աչքս չի շարժվում և ձախակողմյան թուլություն ունեմ: Նորից պետք է վիրահատվեմ, որովհետև իմ ուղեղում դեռ երկու բեկոր կա: Չորս բեկոր է եղել ու երկուսը հանել են: Պետք է երկու բեկորն էլ հանեն, որ պլասմաս դնեն գլխիս բացված մասը»,-նշեց Դանիելը հույս հայտնելով, որ այնուամենայնիվ պետությունը կօգնի իրեն: Նա նշեց, որ զանգի է սպասում:

Դանիելը մահացած ընկերներին հիշելիս դեռ հուզվում է.« Արյան մեջ էին  ու ես չէի կարողանում օգնել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ