31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Կարիք չկա մրջյունից փիղ սարքել. Շարմազանով (տեսանյութ)

 ««Հանրապետականը» որևէ տեղ ներգրավված չէ, մենք բազում անգամներ ասել ենք, որ մենք խստագույնս օրենքով պատժելու ենք այն մարդկանց, ովքեր քարոզչության ժամանակում կշեղվեն օրենքից: 1200 ակտիվ թեկնածու կա այս պրոցեսում, նրանցից յուրաքանչյուրն ունի բարեկամ, ընկեր, համախոհ, կարիք չկա ցանկացած թեժացում, միջադեպ կապել ՀՀԿ-ի հետ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազամովն՝ անդրադառնալով քարոզարշավի […]

Մեր բանակը երկրի խոշոր գործատուներից մեկն է. Վ. Սարգսյան (տեսանյութ)

Լոռու մարզում նախընտրական հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարում ներկայացված, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ելույթում նշել է. «Սիրելի՛ ժողովուրդ, Հանրապետական կուսակցությունն այս ընտրություններին առաջ է քաշել «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը: Այն արտացոլում է հիմնական ուղղությունները, որոնք տեղ են գտել մեր նախընտրական ծրագրում: Մեր տարածաշրջանն իր մարտահրավերներով, իր խնդիրներով այնպիսին է, […]

Երկու տարբերակ

«Այս ընթացքում Սերժ Սարգսյանի լծակները ոչնչով չեն նվազել, անգամ ավելացել են: Հետեւաբար ինչո՞ւ նա այս անգամ չի գործադրել այդ լծակները: Կարծում եմ՝ կարող է լինել տպավորություն, որ դա արվել է, որ «Ծառուկյան» դաշինքը հնարավորինս շատ ընդդիմադիր ձայներ քաշի դեպի իրեն: Ինչո՞ւ դա կարող է ձեռնտու լինել Սերժ Սարգսյանին: Նշանակում է, նա համոզված է, որ ունի […]

Նիստը տապալվում է

Այսօր ժամը 12-ին պիտի մեկնարկեր Ազգային ժողովի հերթական քառօրյան: Սակայն  քվորումի բացակայության պատճառով նիստը չի մեկնարկում: Գրանցվել է պատգամավոր 23 պատգամավոր: Գրանցումը դեռևս 3 ժամ կշարունակվի: Քվորման համար պետք է 66 պատգամավորի գրանցում: Նկատենք, որ ըստ ժամանակացույցի՝ դեռևս նիստեր կան ապրիլին և մայիսին:

«Ժամանակն է, որ վերջնական որոշում կայացնեն»

 «Մենք ասել ենք, հիմա էլ ասում ենք՝ սա մեր ծրագիրը չէ, մենք ընդամենը կարծիք ենք ասում, որ իշխանությունները պետք է գնան եռանախագահներին ընդառաջ»,-Henaran.am-ի հետ զրույցում, բացատրելով, թե ինչպես պիտի կյանքի կոչվի իրենց «Խաղաղություն, բարիդրացիություն, հաշտություն» կարգախոսն ու նմանակերպ կազմված ծրագիրն, ասաց Ազգային ժողոի ՀԱԿ խմբակցության քարտուղար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքով պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը: «Տարածվել է  տեսակետ, […]

Գեղարքունիքն էլ հետ չի մնում թեժությամբ. ճանաչեք թեկնածուներին

Արդեն ներկայացրել ենք, թե խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցություններն ու դաշինքներն ում են առաջադրել իրենց տարածքային ցուցակներով թիվ 1, 2, 3, 4, 5, և 6, 7 ընտրատարածքներում: Թիվ 8 ընտրատարածքն ընդգրկում է Գեղարքունիքի մարզը: Այստեղ Հայաստանի հանրապետական կուսակցությունն առաջադրել է հետևյալ թեկնածուները՝ Աշոտ Ավետիսյան Տիգրան Արզաքանցյան Կարեն Բոթոյան Ռաֆիկ Գրիգորյան Արամ Եգանյան Հակոբ Հակոբյան Ռուզաննա Հակոբյան Գեղամ Հովեյան Բագրատ Հարությունյան Աննա Նիկողոսյան Անուշ Պողոսյան «Ծառուկյան» դաշինքի […]

Մենք գիտենք՝ ինչ կանենք. անվտանգության աշխատակիցներին չհաջողվեց կանգնեցնել Փաշինյանին (տեսանյութ)

«Ելք» դաշինքն այսօր պատգամավոր ու դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի, պատգամավորության թեկնածուներ  Ալեն Ալեն Սիմոնյանի ու Մանե Թանդիլյանի հետ միասին  քարոզարշավ էին իրականացնում Երևանի Կենտրոն համայնքում: Կասկադում՝ Թամանյանի արձանին  հարակից տարածքից  սկսվեց քայլարշավը: Իսկ երբ «Ելք»-ի անդամնեը քայլեցին առաջ, անվտանգության աշխատակիցներից մեկը մոտեցավ «Ելք»-ի ներկայացուցիչներին և նշեց՝  դա թանգարան է, ուստի այդտեղ չի կարելի քարոզարշավ իրականացնել: […]

Մարզ գալու եք առանց թիկնապահների. քաղաքացին` վարչապետին

«Ես չպիտի երաշխավորեմ, դուք այդ շանսը պիտի տաք, եթե դուք այդ շանը տաք, դրանից հետո ինձնից կպահանջեք»,-այսօր Դիլիջանում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչ երաշխիք կա, որ ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում  հենց ինքն է շարունակելու ղեկավարել կառավարությունը: Ապա ներկա տղամարդկանցից մեկն ասաց, թե վարչապետը, որքանով նկատել են, […]

«Լավ տղայա…» /տեսանյութ/

«Իմ ձայնը տալու եմ Սամվել Բաբայանին և Սեյրան Օհանյանին, քանի որ մեր հետ խրամատում է եղել ու ինչ-որ տեղ հասկացել ա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ՝ 12 երեխաների հայր Գագիկ Հովհաննիսյանը: «Լավ տղայա, վառոդի հոտա շնչել»,-խոսքին միացավ ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

«…էտ ո՞ւր ես գնացել Լևոնի միտինգին»

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը հավաստիացնում է, որ իրենց առաջարկած խաղաղության ծրագիրը հիմա ավելի է ընդունվում մարդկանց կողմից, քան սկզբում էր: «Մեր շանսերն այսպես եմ գնահատում` դանդաղ աճող, խաղաղութան կոնցեպցիան և մեր մոտեցումները դանդաղ տարածվում են: Ես նկատել եմ հետևյալը` այն խումբը, որտեղ ավելի շատ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի