12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Կարիք չկա մրջյունից փիղ սարքել. Շարմազանով (տեսանյութ)

 ««Հանրապետականը» որևէ տեղ ներգրավված չէ, մենք բազում անգամներ ասել ենք, որ մենք խստագույնս օրենքով պատժելու ենք այն մարդկանց, ովքեր քարոզչության ժամանակում կշեղվեն օրենքից: 1200 ակտիվ թեկնածու կա այս պրոցեսում, նրանցից յուրաքանչյուրն ունի բարեկամ, ընկեր, համախոհ, կարիք չկա ցանկացած թեժացում, միջադեպ կապել ՀՀԿ-ի հետ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազամովն՝ անդրադառնալով քարոզարշավի այս 2 շաբաթների ընացքում ՀՀԿ-ի հետ կապվող միջադեպերին:

Նա նշեց, որ չի կարելի ամեն ինչ ընտրական պրոցեսում քաղաքականցնել ու տանել կրքերի թեժացման: «Բնականաբար, կլինեն որոշակի թերացումներ, բայց կան իրավապահ մաիմիններ, կա անմեղության կանխավարկած, ՀՀԿ կլինի, «Ծառուկյան» դաշինքից, թե կոմունիստ,  օրենքը պիտի պատժի: Մենք մեր համակաիրներին ու համախոհներին ասել ենք՝ ցանկացած օրինախախտում պետք է խստագույնս պատժվի»,-շեշտեց ԱԺ փոխնախագահը:

Ինչ վերաբերում է Աջափնյակի դեպքերին, որտեղ նախապես հայտարարվել էր, թե ԲՀԿ-ի թեկնածուի վրա են հարձակվել, ապա սա հերքվել էր, ապա լրագրողները հետաքրքրվեցին՝ վենդետա կլինի, արդյոք  նոր պայթյունների սպասե՞նք Աջափնյակում:

«Վենդետաներ, արյունհեղություններ կոչով հանդես եկողներին այս մեծ պահքի շրջանում սիրո, համերաշխության ու հանդարտության կոչ եմ անում: Մեր երկրում ցնցումներն ու ապակայունացումները պետք է լինեն անցյալում անկախ նրանից, թե ով կընտրվի, ոնց կլինի: Հայաստանը բոլորիս հայրենիքն է, մենք այստեղ թշնամիներ չունենք, և բոլորին կոչ եմ անում խաղաղության, ահմերաշխության, սիրո, փոխադարձ ըմբռնման, որովհետև Հայաստանը բոլորիս հայրենիքն է, և կարիք չկա մրջյունից փիղ սարքել»,-պատասխանեց Է. Շարմազանովը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ