18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Դիմում են Հովիկ Աբրահամյանին /վիդեո/

Կառավարության շենքի մոտ այսօր նորից բողոքի ակցիա իրականացրեցին մի խումբ վարորդներ: «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք պահանջում են վարչապետի հետ հանդիպում, որպեսզի նրան տեղեկացնեն, որ Տրանսպորտի և Կապի նախարար Գագիկ Բեգլարյանը արհամարհում է իրենց պահանջները և լուծում չի տալիս: «Կառավարությունը ուզում է մեզ հետ բանակցել, բայց Բեգլարյանը գոռոզություն […]

Սպորտի նախարարն անտեղյակ է` ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում /վիդեո/

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանից կառավարության նիստից հետո լրագրողները փորձեցին պարզաբանում ստանալ, թե ինչպես է վերաբերվում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից  օրեր առաջ, հավաքականի մի քանի ֆուտբոլիստներին հեռացնելու հանգամանքին և նրա այն  հայտարարությանը. «Քանի ես կամ, նրանք ոտք չեն դնի հավաքական»: Ղազարյանը տեղեկացրեց, որ ինքը ծանոթ չէ Հայրապետյանի հայտարարությանը: «Ես պետք է ծանոթանամ […]

Ցնցումներ են գրանցվել

Մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 07.54-ին (Գրինվիչի ժամանակով` 03.54-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.390: Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանավան քաղաքում […]

Ի վերջո, ինչ է ռեյտինգային ընտրությունը /վիդեո/

Մարտի 21-ին ԸՕ նախագծի շուրջ խորհրդարանական լսումներին մասնակցում էին նաև  հասարակական կազմակերպություններն ու  ու լրագրողական համայնքի ներկայացուցիչները: ԱԺ-ում  վերջիններս  ներկայացրին  իրենց դիտարկումները: Henaran.am-ի հետ զրույցում «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը շեշտեց, որ նոր ԸՕ-ում կան խնդիրներ, որոնք պետք է քննարկել ու  ճիշտ լուծումներր տալ դրանց: ‹‹Հիմնական խնդիրը ընտրացուցակների հետ կապված պրոբլեմն է ու դրանց […]

Կյանքից հեռացել է հայ անվանի օպերային երգիչ և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. մարտի 23-ին, 65 տարեկանում, կյանքից հեռացել է հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լիտվական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Գեղամ Միհրանի Գրիգորյանը: Գեղամ Գրիգորյանի […]

Նոր տեղեր մականունավոր պատգամավորների համար /վիդեո/

Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը բազում թերություններ, վիճելի դրույթներ ունի և վտանգներ է պարունակում: Այս կարծիքին է  ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Ըստ Սարգսյանի՝ վտանգավոր է  հատկապես երկրորդ ցուցակը՝  տարածքայինը, քվեարկության նախատեսվող վարկանիշային համակարգը փաստացի փոխարինում է մեծամասնական համակարգին: «Այսպես ավելացնում ենք փող բաժանելու, ընտրակաշառք բաժանելու սկզբունքը, որպես կուսակցություն պետք է գումար ծախսեն, դրա փոխարեն հինգը կծախսեն` […]

«Կոնսենսուս», «կոնսոլիդացիա» և «ուլտիմատում» բառերը շփոթել են. Շարմազանով

ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի լսումների ընթացքում  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ բոլորն էլ շահագրգռված են և հասկանում են ԸՕ-ի ընդունման անհրաժեշտության պատճառը՝ անել հնարավորը, որպեսզի  հասարակությունը վստահությամբ գնա ընտրության: «Բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ որոշ հարգարժան ընդդիմադիր գործիչներ «կոնսենսուս», «կոնսոլիդացիա» և «ուլտիմատում» բառերը շփոթել են, կոնսենսուսը չի նշանակում, որ ընդդիմությունն ինչ ասի, մենք […]

«Ինձ համար Զուրաբյանը երբեք հեղինակություն չի եղել» /վիդեո/

Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցի ՀԱԿ-ի ցուցակով, պատասխանեց. «Ո՞վ ասաց, որ ես նման ցանկություն ունեմ..»։ Հարցին, թե հնարավոր է, որ համագործակցի «Բարգավաճ Հայաստանի» հետ,  Լյուդմիլա Սարգսյանը հորդորեց չֆիքսվել ԲՀԿ-ի ուղղությամբ, բայց և նշեց, որ համակրանք ունի ԲՀԿ-ի […]

Ոստիկանապետի հետ կապված աղմկահարույց գործը ուղարկվել է դատախազություն

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, մարտի 8-ին Գորիսում ոստիկանների նկատմամբ բռնության, ինչպես նաև տարածքի ոստիկանապետի կողմից քաղաքացու նկատմամբ բռնության գործը Սյունիքի մարզային քննչական վարչությունն ուղարկել է դատախազություն` ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար: Մեր այս տեղեկությունները քիչ առաջ հաստատեցին նաև Քննչական կոմիտեից: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման՝ մարտի 8-ի  երեկոյան մի  խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց […]

Բացառիկ տեսանյութ.ինչպես է Գորիսի ոստիկանապետը ծեծի ենթարկում իր տեղակալի եղբորը,ապա՝ ձերբակալում.armlur.am

Armlur.am-ը գրում է. Մարտի 8-ին Գորիս քաղաքում Սյունիքի իրավապահների ողջ ղեկավար կազմի մասնակցությամբ և ներկայությամբ տեղի ունեցած աղմկահարույց դեպքով Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով ծառայողական քննություն է նշանակվել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը. «Ներկայումս այդ գործը ծառայողական  քննության ընթացքում է Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում»,- հավելել է Ա. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի