18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Գազի հետ հոսանքն էլ կէժանանա՞

Գազի գնի  էժանացմանը զուգընթաց փորձագետները կարծիք են հայտնում, որ եթե գազի գինն էժանանա, պետք է որ, հոսանքի սակագինը ևս նվազի: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցումայս առնչությամբ մասնավորապես նշեց. ‹‹Էլեկտրաէներգիան ստանում ենք նաև գազի սպառումից: Տրամաբանական  է, որ մեկի գնի իջեցումը  պիտի իր ազդեցությունը թողնի մյուսի վրա: Ամբողջ խնդիրը գազի գնի իջեցման քանակի մեջ է: Այստեղ մի […]

Առանց ջարդել-փշրելու

‹‹Այսօր ՀՀԿ հիմնադիր  Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար  66 տարեկան: Շնորհավորում եմ բոլորիս՝ ոչ միայն հանրապետականներին, այլև ամբողջ հայությանը: Դեռ պատանեկության տարիներին Աշոտ Նավասարդյանը զինվորագրվել է անկախության պայքարին: Ավելի քան տասը տարի նա ազատազրկված է եղել, միայն նրա համար, որ խորհրդային տարիներին պրոպագանդել է անկախություն և եղել է անկախության գաղափարի ջահակիրը››, – […]

Հայաստանի ջրամբարներն ունեն 70%-ով ավելի լցվածություն

Հայաստնաի բոլոր ջրամբարները, բացառությամբ Ազատի ջրամբարից, անցյալ`2015 թվականի համեմատ այս տարի իրենց ավազաններում կուտակել են 70%-ով ավելի ջուր: Այս մասին տեղեկանում են  ՀՀ արտակագ իրավիճակների նախարարությունան կայքում տեղադրված «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից տեղադրված «ՀՀ գետերի 2016թ-ի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում» փաստաթղթից: Այսպես` Հայաստանի 5 խոշոր ջրամբարների  լցվածության վերաբերյալ նշվում է. «Հիմք […]

«Հույս չունեի, շատ հուզված եմ» /վիդեո/

«Սոցիալապես անապահով ենք, ապրում ենք վարձով: Չորս երեխաներիցս մեկը զինվորական կրթություն է ստանում, մեկը դատապարտյալ է, երկու աղջիկներս առողջական խնդիրներ ունեն: Մեծ աղջիկս կրծքի քաղցկեղ ունի: Շատ ծանր օրեր ենք անց կացնում դրսում: Փոքր աղջիկս՝ 24 տարեկան է ու քթի միջնապատի հետ կապված խդիր ուներ: Նա նստած էր քնում, որովհետև միայն բերանով էր շնչում»,-Henaran.am-ի թղթակցի […]

Ինչ մեթոդներով է կառավարվում մեր անտառը /ֆիլմ/

Նախօրեին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի փոքր դահլիճում ցուցադրվել է «Կայուն անտառկառավարումը Հայաստանում» ֆիլմի ցուցադրություն, որին հաջորդել է պլենար քննարկում «Անտառկառավարման դրական ազդեցությունը կենսաբազմազանության վրա» թեմայով: Նշենք, որ «Կայուն անտառկառավարումը Հայաստանում» ֆիլմն անդրադառնում է նոր մշակված անտառկառավարման տեղեկատվական համակագին, որի հիմքում տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգն է, որը կիրառվում է որպես անտառկառավարմանն ու պահպանությանն ուղղված աշխատանքների պլանավորման և մոնիտորինգի […]

Արդեն փաստ է, որ գազի գինը կնվազի

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կա՞ արդյոք հավանականություն, որ Հայաստանում սպառողի համար գազի գինը կէժանանա, պատասխանեց. «Որ գազի գինը նվազելու է, դա փաստ է, բայց ինչքանո՞վ, քննարկումների արդյունքում կճշտվի»: ՀՀ վարչապետը հավելել է, որ  ՀՀ նախագահի Մոսկվա կատարած այցի ժամանակ այդ հարցը քննարկվել է ՌԴ նախագահի հետ, և այսօր […]

Արդեն ծրագրված ահաբեկչությունը գրեթե անհնար է կանխել

Վերջին շրջանում եվրոպական մի շարք քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական ակտերը թեեւ աշխարհը կապում է  փախստականների ճգնաժամի եւ անվտանգության համակարգի թերացման հետ, սակայն պատճառն ավելի խորն է։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արեւելագետ Սուրեն Մանուկյանը։ Նա նշեց, որ նախկինում էլ ահաբեկչական ակտեր տեղի են ունեցել, թեեւ միգրացիոն ճգնաժամ չկար։ Նա նշեց, որ անվտանգության ոչ […]

Շուկան վախեցնում է. Զատկի տոնին ընդառաջ /վիդեո/

Սուրբ Հարության տոնին ընդառաջ` այս տարի  թանկացել է կանաչեղենը: Henaran.am-ի  թղթակիցը եղել է «Գումի» շուկայում, խանութներում: Վաճառողները նշում են, որ կանաչին թանկացել է արդեն մի քանի օր, և բարձր գինը կպահպանվի մինչև տոնի ավարտը: Մեկ կապ սպանախն երկու օր առաջ արժեր 80 դրամ, այսօր վաճառվում է 250 դրամով: Մեկ կիլոգրամ սիբեխն արժե 250 դրամով: Փոխարենը Զատկի […]

Ընդունելի չի, որ կանայք պառկեն եւ իրենց մեխեն ասֆալտին /վիդեո/

ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաև Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպին: Շարմազանովն ընդգծեց, որ յուրաքանչյուր ակցիա պետք է իրականացվի ՀՀ օրենսդրության դրույթներին համապատասխան։ Շարմազանովը հորդորեց հարգել ՀՀ օրենքներն ու իրավապահներին։ «Ես ընդունում եմ, որ քաղաքացիներն իրավունք ունեն բողոքի ակցիա անելու, ինձ համար անակնկալ էր, որ տեղի ունեցավ մի բան, որը մեր […]

Իրացիներն իրենց ապահո՞վ են զգում մեր երկրում /վիդեո/

Նովրուզին ընդառաջ՝ այս տարի բազմաթիվ իրանցիներ են եկել մեր երկիր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընթացքում Հանրային ռադիոյի պարսկերեն հաղորդումների բաժնի ավագ խմբագիր Տիգրան Դավուդյանը շետեց, որ իրանցիների՝ Հայաստան գալը մեծապես կարող է զարգացնել մեր երկրի տնտեսությունը, քանի որ  իրանցիները մեծ գումարներ են ծախսում մեր երկրում: «60 միլիոն բնակիչ Պարսկաստանից մեկնել է տարբեր երկրներ՝ Նոր տարին նշելու: Մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի